. .

< Asiatic Black Bear (Himalayan black bear) (Ursus thibetanus)

Հիմալայան արջ (Ursus thibetanus)


Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ արջերի

Ցեղ՝ արջեր

Տեսակը՝ Հիմալայան արջ

Բնութագիրը

Գիշատիչ կենդանի է: Արուների մարմի երկարությունը 150-170 սմ է, բարձրությունը՝ 80 սմ, կենդանի զանգվածը՝ 120-140 կգ: Էգերը համեմատաբար փոքր են: Մորթին սև է և փայլուն: Կրծքի հատվածում ունի V-աձև սպիտակ շերտ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Հիմալայան լեռներից մինչև Պակիստան: Հիմանակնում ապրում է լեռնային շրջաններում և խիտ անտառներում: Ամռանը Հիմալայն արջերը կարող են հասնել մինչև 5000 մ բարձրությունը, իսկ ձմռանը՝ իջնում են դեպի արևադարձային անտառներ:

Վարքը

Սիրում է մագլցել ծառերի վրա, երբեմն նաև վտանգից պաշտպանվելու համար: Հիմալայան արջի ամենվտագավոր թշնամին Ամուրյան վագրն ու Գորշ արջն է:

Ձմեռում է որջում, որը կառուցում է բարդու և լորենու կոճղերում (փչակներում):

Սննդակարգը

Հիմնական սննդի 85 %-ը կազմում է բուսական կերը՝ ընկույզ, սոճու կոներ, կաղին, տարբեր հատապտուղներ, մրգեր, թփերի և տերևների մնացորդներ, արմատավոր բույսեր և այլն: Հազվադեպ է որսի դուրս գալիս: Որսում է գորտեր, փափկամարմիններ, միջատներ և այլն:

Բազմացումը

Զուգավորումը սկսվում է հունիս-հուլիս ամիսներին: Հղիությունը տևում է 200-240 օր: Ունենում է 1-2 ձագ՝ 300-400 գ: Ձագերը մինչև 2 տարի ապրում են մոր հետ: Սեռահասուն են դառնում կյանքի 3-րդ տարում: 

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խոցելի>> (Vulnerable) կարգավիճակով: