. .

Բարի գալուստ Երևանի կենդանաբանական այգի

Բարեկարգման աշխատանքներ`Երևանի կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանն ընդառաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման աշխատանքներ իրականացնել կենդանաբանական այգում:

Այդ կապակցությամբ` 14.04.2014-ին, Երևանի կենդանաբանական այգի էր այցելել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը` կենդանաբանական այգի հրավիրելով վարչական շրջանների ղեկավարներին և հանձնարարել  մինչև  մայիսի 1-ը բարեկարգման աշխատանքներ իրականացնել այգում: Աշխատանքների մեկնարկը տրված է, որի շրջանակներում իրականացվում են մի շարք բարեկարգման աշխատանքներ` կանաչապատում, ծառատունկ, ծառերի կրապատում, էտման աշխատանքներ, ինչպես նաև ճաղավանդակների, արգելապատնեշների, պատերի ներկում և մասնակի  ասֆալտապատում:

Երևանի կենդանաբանական այգին շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյանին` այգում բարեկարգման աշխատանքներին  աջակցելու  համար:

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 1-ին:


Նորություններ

15.04.2014

Երևանի կենդանաբանական այգու նոր բնակիչը

Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում (15.02.2012թ.) Երևանի կենդանաբանական այգին ձեռք բերեց նոր բնակիչ` 3 տարեկան արու յագուար (Panthera onca): Յագուարը կատվազգիների ընտանիքին...Ավելին ...


11.04.2014

Համաքաղաքային շաբաթօրյակ ապրիլի 12-ին

Երևանի կենդանաբանական այգին ապրիլի 12-ին կմասնակցի համաքաղաքային շաբաթօրյակին: Այգու ողջ տարածքում աշխատակիցների կողմից կիրակացվեն մաքրման աշխատանքներ: Մաքրման աշխատանքները կսկսվեն ժամը 10:00-ից: Ավելին ...


08.04.2014

Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ ծառատունկ, որին հաջորդեց թռչունների միջազգային օրվան նվիրված միջոցառումը:

«Երկրի oր» քարոզարշավն այս տարի մեկնարկեց ապրիլի 5-ին, Երևանի կենդանաբանական այգում կայացած ծառատունկով և թռչունների միջազգային օրվան նվիրված մրցույթով:   Ինչպես շատ կազմակերպություններ, այնպես էլ Վայրի բնության և...Ավելին ...


03.04.2014

Ապրիլի 5-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կմեկնարկեն 2014թ.-ի «Երկրի oր» քարոզարշավը Երևանի կենդանաբանական այգում կայանալիք 2 միջոցառմամբ

Ապրիլի 22-ին ողջ աշխարհը տոնում է Երկրի օրը: Ինչպես շատ կազմակերպություններ ամբողջ աշխարհում, այնպես էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ նշում է այս...Ավելին ...


01.04.2014

Երևանի կենդանաբանական այգին ցավակցում է Երևանի Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի հարազատներին և մտերիմներին` անժամանակ մահվան կապակցությամբ:Ավելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-35 Հաջորդ Վերջին