Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Video Detailed ViewՄանրամասներ

31.07.2013

Պաղպաղակի օր օգոստոսի 4-ին


Երևանի կենդանաբանական այգին առաջարկում է ամռան ամենաջերմ ու ամենաքաղցր հուշերը խտացնել մեկ օրվա մեջ:

Գունեղ ամռան տրամադրությամբ, կենդանաբանական  այգին օգոստոսի 4-ին , ժամը 16:00-ին, հայտարարում է <<Պաղպաղակի օր>>: 

Ձեզ և Ձեր փոքրիկներին սպասվում է անակնկալներով լի` ուրախ օր. կենդանի երաժշտություն, զվարճալի խաղեր, քաղցր մրցանականեր ու շատ-շատ պաղպաղակներ ընդամենը` 50 դրամով:

Օրվա հովանավորը` <<Աշտարակ կաթ>> ընկերությունն է, ով  շուրջ 300 կգ պաղպաղակ կտրամադրի:

 Նույն օրը` ժամը 16:00-ից մինչ ուշ երեկո Երևանի կենդանաբանական  այգու մուտքը մինչև 16 տարեկան երեխաների համար կլինի անվճար:

Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:


Տեսանյութերի արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք