Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Yerevan Zoo RulesԿենդանաբանական այգու կանոնները

Երևանի կենդանաբանական այգու այցելուների վարքականոններ

Ձեր այցը Երևանի կենդանաբանական այգի անվտանգ և հարմարավետ դարձնելու համար հետևե´ք հետևյալ վարքականոններին

Երևանի կենդանաբանական այգու տարածքում խստիվ արգելվում է.

  • Առանց հսկողության թողնել երեխաներին,

  • Բարձրանալ արգելապատնեշների վրա,

  • Մուտք գործել կենդանիների ազատավանդակ,

  • Ճաղավանդակներից կենդանիներին մեկնել ձեռքերն ու ոտքերը,

  • Կենդանիների ազատավանդակ նետել տարբեր առարկաներ,

  • Կենդանիներին կերակրել դրսից բերված կերով,

  • Աղմկել,

  • Ընտանի կենդանիների հետ մուտք գործել այգի,

  • Տրորել այգու խոտածածկ տարածքը, ծաղիկները, կոտրել ծառերի ճյուղերը,

  • Օգտագործել ալկոհոլային խմիչքներ,

  • Աղբը թափել ոչ համապատասխան վայրում,

  • Լուսանկարել կենդանիներին ուժեղ լուսարձակմամբ:

 

Արտակարգ պատահարների դեպքում կարող եք դիմել Երևանի կենդանաբանական այգու անվտանգության ծառայության աշխատակիցներին: 


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք