Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Animal Detail ViewՄանրամասն` նրանց մասին

10.10.2015

Եվրոպական ջրաքիս (Mustela lutrеola)


Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ կզաքիսայիններ

Ցեղ՝ ջրաքիսներ

Տեսակը` Եվրոպական ջրաքիս

 

Նկարագրությունը

Գիշատիչ կաթնասուն է: Ունի երկար մարմին և կարճ պոչ: Վերջույթները կարճ են, իսկ մատներն իրար միացած են թույլ զարգացած լողաթաղանթով: Գլուխը և աչքերը փոքր են: Ականջները փոքր են և կլորավուն: Եվրոպական ջրաքիսի դունչը սպիտակ է: Նրանցից որոշները կարող են ունենալ սպիտակ բծեր կոկորդի, կրծքավանդակի և ստամոքսի վրա: Մարմնի երկարությունը կազմում է 30-45սմ. պոչի երկարությունը՝ 12-20 սմ: Արուների քաշը հասնում է մինչև 800 գ, իսկ էգերինը՝ 600-700 գ: Խիտ, փայլուն մորթին մորթարդյունաբերության թանկարժեք օբյեկտ է, կարող է ունենալ մուգ շագանակագույնից մինչև սև գունավորում, իսկ ստորին մասը՝ շագանակագույն է: Եվրոպական ջրաքիսի մորթին և մարմինը հարմարեցված են ջրային պայմաններում ապրելու համար: Այս կենդանին կարող է լողալ և սուզվել ջրի մեջ:

Տարածումը և բնական միջավայրը

 

Տարածված է Ռուսաստանի Եվրոպական մասի և Հարավ-արևելյան Սիբիրի հարթավայրային շրջաններում: Հանդիպում է նաև Ուկրաինայում, Բելառուսում, Լատվիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում և Կովկասում: Եվրոպական ջրաքիսը բնակվում է խիտ բուսականություն ունեցող գետերի ափերին, երբեմն լճերի

ափերին: Նրան հազվադեպ կարելի է հայտնաբերել քաղցրահամ ջրերից ավելի քան 100 մետր հեռավորության վրա:

Վարքը

Եվրոպական ջրաքիսը չի ընդլայնում իր տարածքները, քաղցրահամ ջրերում սննդի հնարավոր առատ լինելու պատճառով: Եվրոպական ջրաքիսն ունի ինչպես մշտական բներ, այնպես էլ ժամանակավոր կացարաններ: Բները կառուցված են լինում ծղոտից, մամուռից, մկան բրդից և թռչունների փետուրից: Եվրոպական ջրաքիսն առավել ակտիվ է մթնշաղին և գիշերվա ընթացքում:

Սննդակարգը

Սնվում է մկնակերպ կրծողներով, ջրային առնետներով, գորտերով, թռչուններով, ծառերի սերմերով, միջատներով, խեցգետնակերպերով և մանր ձկներով: Սովորաբար որսի է դուրս գալիս մթնշաղին և գիշերով: Բնության մեջ նրա հիմնական թշնամին ջրասամույրն է:

 

Բազմացումը

Զուգավորվում է փետրվարից մինչև մարտ ամիսներին: Հղիության տևողությունը՝ մոտավորապես 35-72 օր. ձագերը ծնվում են ապրիլին և մայիսին: Երիտասարդների թիվը մեկ ծինում 2-7 է, սակայն սովորաբար լինում է շուրջ չորս կամ հինգ ծին: Չորս շաբաթ անց երիտասարդները բացում են իրենց աչքերը: Էգերը սեռահասուն են դառնում 1 տարեկանում: Բնական պայմաններում ապրում է 4-6 տարի, իսկ անազատ պայմաններում՝ մինչև 10 տարի:

 

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր Էջում «խիստ վտանգված» կարգավիճակով:

 

 



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք