Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Animal Detail ViewՄանրամասն` նրանց մասին

24.09.2015

Պատագոնյան մարա (Dolichotis patagonum)


Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ կրծողներ

Ընտանիք՝ խոզուկանմաններ

Ցեղ՝ Մարաներ

Տեսակը`Պատագոնյան մարա

Բնութագիրը

Պատագոնյան մարան աշխարհում խոշորագույն կրծողներից մեկն է: Կենդանուն բնորոշ են երկար ականջներ և երկար վերջույթներ: Առջևի վերջույթները կարճ են, ունեն չորս սուր ճանկեր, որոնք օգնում են մարային փորել բները: Հետին վերջույթներն ունեն երեք մատներ, որոնք շագանակագույն են, ստորին մասը` սպիտակ, իսկ հետին մասը՝ սպիտակ բծերով: Ունի գլուխ: Մեծ, սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով: Մարմնի երկարությունը կազմում է 69-75սմ: Պոչը կարճ է, մազազուրկ, 4-5 սմ երկարությամբ: Այս կենդանու կշիռն է` 8-16 կգ: Մորթին խիտ է և փափուկ:

Տարածումը և բնական միջավայրը

Էնդեմիկ է: Հանդիպում է Արգենտինայի Կենտրոնական և Հարավային շրջաններում: Բնակվում է բաց խոտհարքներում, թփուտային տափաստաններում և ամուլ հողերում:

Վարքը

Սովորաբար ապրում է ընտանիքով՝ երկու ծնողներ և նրանց ձագեր: Ընտանիք կազմում է կյանքի ընթացքում մեկ անգամ, իսկ զույգը՝ մնում է հավատարիմ: Մարաները վարում են ցերեկային կենսակերպ: Մեկ խմբում կարող են լինել 5-40 կենդանիներ, որոնք ցերեկային ժամերին միասին հավաքվում են համատեղ կերակրման համար, իսկ գիշերը թաքնվում են առանձին-առանձին ժամանակավոր թաքստոցներում: Վտանգի դեպքում մարաները կարող են զգուշացնել մյուսնեերին և փախչելով տարբեր կողմեր խուսափելու գիշատիչների կողմից հարձակմանը:

Սննդակարգը

Բուսակեր տեսակ է: Սննդակարգի հիմնական մասը կազմում է խոտը, նաև կեղևը, թափված տերևները, պտուղները և հատապտուղները: Հեղուկի հիմնական մասը ստանում է սննդի հետ միասին, և այդ պատճառով այս կրծողը կարող է դիմանալ առանց ջրի երկար ժամանակ:

Բազմացումը

Մարան մոնոգամ է: Զուգավորումը տեղի ունի օգոստոսից մինչև հունվար ամիսները: Ծնելիության ժամանակ էգը բոլորի համար փորում է ընդհանուր փոս, որը դառնում է տուն բազմաթիվ չափահաս զույգերի սերունդների համար: Բեղմնավորումից 90-100 օր անց, էգը ծնում է մինչև մեկ և երեք երիտասարդ, որոնք ծնվում են լավ զարգացած և բաց աչքերով: Արուն իր ժամանակի մեծ մասը ծախսում է գիշատիչներին հետևելուն: Ապրում է 10-15 տարի:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր Էջում «քիչ վտանգված» կարգավիճակով:

 



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք