Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Animal Detail ViewՄանրամասն` նրանց մասին

28.05.2015

Սևագլուխ սկյուռակապիկ (Saimiri boliviensis boliviensis)


Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ պրիմատներ

Ցեղ՝ սկյուռակապիկներ

Տեսակը՝ Սևագլուխ սկյուռակապիկ

Բնութագիրը

Արուների մարմինը սև է, էգերինը` մոխրագույն: Երկարությունը հասնում է 25-35սմ -ի, պոչը` 35-42սմ -ի: Պոչը թավշամազ է, ճանկերը` երկար: Սկյուռակապիկները համարվում են պրիմատների ընտանիքի ամենախելացի կապիկները: Ուղեղի զանգվածը գերազանցում է մարմնի զանգվածը: Ունեն սուր, գունային տեսողություն, ինչը հնարավորություն է ընձեռում միանգամից նկատել ցանկացած պտուղ խիտ բուսականության մեջ: Արուին բնորոշ է սև մարմին, իսկ էգերին` մոխրագույն:

Տարածումը և բնական միջավայրը

Սևագլուխ սկյուռակապիկը հարավային Աֆրիկայում հանդիպող կապիկների ենթատեսակ է` տարածված Բոլիվիայում, Բրազիլիայում և Պերուում:

Վարքը

Սոցիալական կենդանիներ են. ապրում են 40-50 առանձնյակներից բաղկացած խմբերով: Առանձին դեպքերում առանձնյակների թիվը կարող է հասնել 500-ի: Միմյանց հետ շփվում են տարբեր ձայնային ազդանշաններով: Հիանալի մագլցողներ են, ճանապարհորդելիս արագ թռչում են ծառից ծառ: Երկար պոչն ապահովում է հավասարակշռությունը, իսկ երկար ձեռքերն ու ոտքերը` արագաշարժությունը:

Սննդակարգը

Ամենակեր են: Սնվում են մրգերով և միջատներով, երբեմն` սերմերով, տերևներով, ծաղիկներով, ծիլերով, ընկույզներով :

Բազմացումը

Բազմացման սեզոնին արուներն անհաշտ պայքարում են էգերի հետ զուգավորվելու համար: Ծննդաբերությունից անմիջապես հետո էգը վռնդում է արուին, և վերջինս միանում է արուների խմբին: Արդեն 2 ամսականում ձագն ունակ է ուսումնասիրել տարածքն առանց մոր օգնության, իսկ 10 ամսականում ձեռք է բերում լիարժեք ինքնուրույնություն:

Պահպանման կարգավիճակը

Չնայած այս ենթատեսակը վտանգված չի համարվում, սակայն պոպուլյացիան ունի կրճատման միտում հիմնականում անտառների ոչնչացման և մարդածին ազդեցության հետևանքով: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Չվտանգված» կարգավիճակով:



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք