Թագավորություն՝ կենդանիներ
Տիպ՝ քորդավորներ
Դաս՝ պրիմատներ
Ցեղ՝ սկյուռակապիկներ
Տեսակը՝ Սևագլուխ սկյուռակապիկ
Թագավորություն՝ կենդանիներ
Տիպ՝ քորդավորներ
Դաս՝ պրիմատներ
Ցեղ՝ սկյուռակապիկներ
Տեսակը՝ Սևագլուխ սկյուռակապիկ
Արուների մարմինը սև է, էգերինը` մոխրագույն: Երկարությունը հասնում է 25-35սմ -ի, պոչը` 35-42սմ -ի: Պոչը թավշամազ է, ճանկերը` երկար: Սկյուռակապիկները համարվում են պրիմատների ընտանիքի ամենախելացի կապիկները: Ուղեղի զանգվածը գերազանցում է մարմնի զանգվածը: Ունեն սուր, գունային տեսողություն, ինչը հնարավորություն է ընձեռում միանգամից նկատել ցանկացած պտուղ խիտ բուսականության մեջ: Արուին բնորոշ է սև մարմին, իսկ էգերին` մոխրագույն:
Սևագլուխ սկյուռակապիկը հարավային Աֆրիկայում հանդիպող կապիկների ենթատեսակ է` տարածված Բոլիվիայում, Բրազիլիայում և Պերուում:
Սոցիալական կենդանիներ են. ապրում են 40-50 առանձնյակներից բաղկացած խմբերով: Առանձին դեպքերում առանձնյակների թիվը կարող է հասնել 500-ի: Միմյանց հետ շփվում են տարբեր ձայնային ազդանշաններով: Հիանալի մագլցողներ են, ճանապարհորդելիս արագ թռչում են ծառից ծառ: Երկար պոչն ապահովում է հավասարակշռությունը, իսկ երկար ձեռքերն ու ոտքերը` արագաշարժությունը:
Ամենակեր են: Սնվում են մրգերով և միջատներով, երբեմն` սերմերով, տերևներով, ծաղիկներով, ծիլերով, ընկույզներով :
Բազմացման սեզոնին արուներն անհաշտ պայքարում են էգերի հետ զուգավորվելու համար: Ծննդաբերությունից անմիջապես հետո էգը վռնդում է արուին, և վերջինս միանում է արուների խմբին: Արդեն 2 ամսականում ձագն ունակ է ուսումնասիրել տարածքն առանց մոր օգնության, իսկ 10 ամսականում ձեռք է բերում լիարժեք ինքնուրույնություն:
Չնայած այս ենթատեսակը վտանգված չի համարվում, սակայն պոպուլյացիան ունի կրճատման միտում հիմնականում անտառների ոչնչացման և մարդածին ազդեցության հետևանքով: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Չվտանգված» կարգավիճակով:
Copyright © 2013 - Բոլոր իրավունքները պաշտպանված են - www.yerevanzoo.am
Կայքը նվիրաբերվել է Երևանի կենդանաբանական այգուն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից:
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.