Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Animal Detail ViewՄանրամասն` նրանց մասին

28.05.2015

Գառնանգղ (Gypaetus barbatus)


Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ բազեանմաններ 

Ընտանիք՝ ճուռակներ

Ցեղ՝ անգղներ

Տեսակը՝ Գառնանգղ

Բնութագիրը

Գիշատիչ թռչուն էԱպրում և բնադրում է Հարավային Եվրոպայում, Ասիայում, Կովկասում (այդ թվում`Հայաստանում), Աֆրիկայում, Հնդկաստանի որոշ հատվածներում, Տիբեթում:

Մարմնի երկարությունը` 94-125 սմ է, թևերի բացվածքը՝ 2.31-2.83 սմ : Գլխի, կրծքի և ոտքի փետուրները նարնջագույն կամ ժանգագույն են: Պոչի և թևերի փետուրները մոխրագույն են: Անչափահաս թռչունները սև  կամ շագանակագույն են և ունեն ավելի մեծ մարմին:

Տարածումը և բնական միջավայրը

Ունի տարածման լայն արեալ: Ապրում և բնադրում է հարավային Եվրոպայում, Ասիայում, Կովկասում (այդ թվում` Հայաստանում), Աֆրիկայում, Հնդկաստանի որոշ հատվածներում, Տիբեթում: Հանդիպում է լեռներում, ժայռերում, կիրճերում, ալպիական արոտավայրերում և մարգագետիններում, անտառներում:

Սննդակարգը

Գառնանգղի սննդակարգի 80%-ն ու ավելին կազմում են ոսկորներն ու ոսկրածուծը: Ստամոքսի թթվայնությունը` pH-ը 1 է, ինչը ենթադրում է, որ 24 ժամվա ընթացքում կարող է մարսել ցանկացած կեր: Լեշակեր է, գտած կերը բարձրացնում է վերև և գցում ներքև` բաժանելով մանր մասերի: Որպես կանոն սնունդը հավաքում է մի տեղում: Ի հակառակ իր անվանմնան` կենդանի կեր, այդ թվում` գառներ չեն որսում:

Բազմացումը

Մոնոգամ են, բազմանում են տարին մեկ անգամ: Իսպանիայի և Ֆրանսիայի տարածքներում գրանցվել են դեպքեր, երբ գառնանգղերը միացել են գոյություն ունեցող զույգին և ստեղծել եռյակ: Էգը չի մերժում երրորդ արուին, որովհետև վերջինիս ներկայությունն ապահովում է իր անվտանգությունն ու սերնդին մեծացնելու հնարավորությունը:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում  «Least Concern» կարգավիճակով: Պոպուլյացիայի շարունակական նվազման հիմնական գործոններն են կենսամիջավայրի քայքայումը, այլ գիշատիչների թունավորումները,բնադրող զույգերին անհանգստացնելը, կերային բազայի կրճատումը: Դեռևս 1990-ականներին գառնագղերն անհետացան արևելյան Եվրոպայի որոշ տարածքներից: Պոպուլյացիայի շարունակական նվազման հիմնական գործոններն են կենսամիջավայրի քայքայումը, այլ գիշատիչների թունավորումները, բնադրող զույգերին անհանգստացնելը, կերային բազայի կրճատումըԵվրոպայում իրականացվել են վերարատադրությունն ապահովող մի շարք հաջողակ ծրագրեր, որի շնորհիվ այսօր պոպուլյացիան կայուն է համարվում 



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք