Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Animal Detail ViewՄանրամասն` նրանց մասին

04.08.2014

Կատվային լեմուր (Lemur catta)


Գիտական դասակարգում

 

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝  կենդանիներ 

Տիպ՝  քորդավորներ 

Դաս՝  կաթնասուններ

Կարգ՝  պրիմատներ

Ընտանիք՝ լեմուրներ

Ցեղ՝ Կատվային լեմուր

 

Տեսակը՝  Կատվային լեմուր

 

Բնութագիրը

Կատվային լեմուրները  մադագասկարյան լեմուրների ընտանիքի էնդեմիկ տեսակներից  մեկն են համարվում: Մարմնի երկարությունը 40 սմ է, պոչինը՝ 60 սմ: Մեջքի մազածածկը և վերջույթները բաց մոխրագույն է, գլուխը, պարանոցը մուգ մոխրագույն: Որովայնը, թաթերի ներսի հատվածը և դունչը սպիտակ է, աչքերի շուրջ սև եռանկյունաձև բծերով, քիթը` սև: Պոչին կան 13 սև և սպիտակ օղակաձև նախշեր:

Կատվային լիմուրների համար առանձնահատուկ նշանակություն ունի նրանց երկար պոչը: Այն   ցեղատեսակի միջև ազդանշանի փոխանցման և  հոտի  տարածման  միջոց  է  հանդիսանում, միաժամանակ պահապանում է կենդանու   հավասարակշռությունը,  երբ մագլցում կամ ցատկում է ծառերի ճյուղերին:

Լեմուրների մարմնի զանգվածը  3, 5 կգ է, իսկ պոչը՝ 1,5 կգ:

Տարածումը  և  բնական  միջավայրը

Տարածված է Մադագասկար կղզու   հարավային և հարավ- արևմտյան հատվածներում: Հանդիպում են չոր անտառներում, թփուտներում:

Վարքը

Հիմնականում ապրում են խմբերով, խմբում կարող են լինել 5-ից  մինչև 25 առանձնյակ: Ի տարբերություն մյուս տեսակների  էգերը խմբում դոմինանտ են և ղեկավարում են խումբը:

Լեմուրների այս տեսակը  օրվա մեծ մասը, գրեթե 40%  անցկացնում  է հողի վրա, իսկ ծառերի վրա ավելի շատ քնում կամ հանգստանում են: Ազատորեն շարվում և ցատկում են ճյուղից ճյուղ:

Կատվային լեմուրները շատ են սիրում    առավոտյան ժամերին խմբով արևային լոգանք ընդունել, նստում են հետևի ոտքերի վրա , իսկ  առջևի  վերջույթները մեկնում են  կողքի:

Սննդակարգը

Սնվում են մրգերով, տերևներով, ծաղիկներով, խոտերով, բույսերի արմատներով նաև միջատներով:

Բազմացումը

Առաջին ինքնուրույն քայլերը սկսում են անել չորս շաբաթից և աստիճանաբար սկսում են ինքնուրույնություն ձեռք բերել և ամբողջապես ինքնուրույն են դառնում 5-6 ամսականում:

 Էգերը մնում են իրենց խմբերում, որտեղ ծնվել են, իսկ արուները երեք տարեկանում  երբ  դառնում են սեռահասուն լքում են խումբը:

 Զուգավորման շրջանը սկսվում է ապրիլ կեսերից: Ձագերը ծնվում են   օգոստոս- սեպտեմբեր ամիսներին:

Էգը ծնում է մեկ, կամ երկու ձագ: Հղիությունը տևում է  134-ից 138 օր: Նորածին  ձագերն առաջին երկու շաբաթը կպած են մոր մարմնին, այնուհետև բարձրանում են մեջքին:

Առաջին ինքնուրույն քայլերը սկսում են անել չորս շաբաթից և աստիճանաբար սկսում են ինքնուրույնություն ձեռք բերել: Ձագերը   լրիվ ինքնուրույն են դառնում 5-ից  6 ամսականում:

Էգերը մնում են իրենց խմբերում, իսկ  արուները` երեք տարեկանում,  երբ  դառնում են սեռահասուն լքում են խումբը:

 Զուգավորման շրջանը սկսվում է ապրիլի  կեսերից: Ձագերը ծնվում են   օգոստոս- սեպտեմբեր ամիսներին:

Կյանքի տևողությունը

Կյանքի  տևողությունը 20-ից 25 տարի է:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն  ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN)  Կարմիր ցուցակում   վտանգված  (Endangered) կարգավիճակով և «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին»  կոնվենցիայի (CITES) հավելված I–ում:



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք