Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Animal Detail ViewՄանրամասն` նրանց մասին

03.02.2014

Մոխրագույն բադ (Anas strepera)


Գիտական դասակարգում 

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ  

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ սագանմաններ

Ընտանիք՝ բադերի

Տեսակը՝ Մոխրագույն բադ

 

Բնութագիրը

Բադերի ընտանիքի ջրլող թռչուն է: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկարությունը 46-56 սմ է, թևերի բացվածքը՝ 84-95 սմ, կենդանի զանգվածը՝ 50-900 գ: Արուի փետրածածկը մոխրագույն է, կրծքի ստորին մասը և փորը՝ սպիտակ, վերնապոչը և ներքնապոչը՝ սև: Էգը դարչնագույն-մոխրագույն է՝ խայտավոր, գլուխը՝ ավելի բաց երանգի, կտուցի կողքերը՝ նարնջագույն: Հանգստի պահին և թռչելիս տեսանելի են արուի և էգի սպիտակ փետրահայելին:

Տարածվածությունը

Տարածված է Եվրոպայում և Ասիայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում:

Բնակվում են լճակներում, ճահճուտներում, ծանծաղ գետերում, թաց մարգագետիններում:

Վարքը

Սովորաբար հանդիպում են առանձին զույգերով և փոքր ու մեծ երամներով:

Սնունդը

Սնվում են տարբեր տեսակի բույսերով:

Բազմացումը

Բնադրազույգերը կազմվում են մայիսին սկզբից: Բույնը ոչ խորը փոսիկ է՝ պատրաստված խոտաբույսերից: Բնադրում է գետնին, ջրի մոտ, երբեմն՝ ջրափից քիչ հեռու՝ խիտ խոտերի մեջ: Ձվերը բներում հայտնվում են մայիսի կեսից մինչև հունիս: Դնում է 55 մմ տրամագծով 8-12 ձու: Թխսակալում է էգը՝ 27-28 օր:

Պահպանման կարգավիճակը

Սևանա լճի մակարդակի նվազման պատճառով բնադրող խոշոր համակեցություններն ահետացել են, մասամբ տեղափոխվել Արարատյան դաշտի լճերն ու լճակները:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: 

 



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք