Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

MissionՆպատակներ

Մեր առաքելությունը

Երևանի կենդանաբանական այգին հանրային սեփականություն է: Մեր գործունեությունն ուղղված է Հայաստանի բնության և մշակութային ժառանգության պահպանությանը` ապագա սերունդների համար: Այգու` որպես հանրային կրթական հաստատության հիմնական առաքելությունը բոլոր տարիքի անձանց և Հայաստանի հրաշագեղ բնության հարուստ կենսաբազմազանության հետ կապի ստեղծումն է: Այգու այցելուներին ոգեշնչելու, կրթելու, բնական ռեսուրսների, կենսաբազմազանության և կենդանիների բնակավայրերը պահպանելն այգու հիմնական առաքելություններից է: Հետամուտ լինելով այս վեհ առաքելությանը` մենք փորձում ենք ապահովել մարդկային ցանկությունների և վայրի կենդանիների ներդաշնակությունը` ապահովելով վերջիններիս բարեկեցության և խնամքի լավագույն օրինակը: 


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք