Երևանի կենդանաբանական այգու մամլո քաղաքականությունը
Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը բարձր է գնահատում լրատվամիջոցների դերը իր գործունեության մեջ և հավատարիմ է թափանցիկության ապահովման խիստ վարքականոնին: Մենք հարգում ենք ազատ մամուլը և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ընդունում որպես Երևանի կենդանաբանական այգու ձևափոխման գործընթացի գործընկերներ:
Լրատվամիջոցներին առավելագույնս լավ կերպով ծառայելու նպատակով մենք ցանկանում ենք սույնով տեղեկացնել մի շարք կանոնակարգերի մասին, որոնք կօգնեն ձեզ հավաստի և հաստատված տեղեկություններ ստանալու Երևանի կենդանաբանական այգուց:
Տեղեկությունների տրամադրման հիմնական հայտ
Մենք կփորձենք հնարավորինս արագ պատասխանել լրատվամիջոցներից ստացվող բոլոր հարցումներին: Մեր աշխատանքային օրերին (երկուշաբթիից ուրբաթ) մեր մամուլի թիմը կլինի ձեր տրամադրության տակ և շատ դեպքերում հենց նույն օրը կաշխատի պատրաստել ձեր հարցումների պատասխանները: Խնդրում ենք հաշվի առնել, որ ավելի խորը ուսումնասիրության կարիք ունեցող հարցումների համար կարող է պահանջվել մեկ օրվանից ավել ժամանակ պատասխան ստանալու համար: Այս դեպքերում էլ, ձեզ հավելյալ կտեղեկացվի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ձեր հարցերին պատասխանելու համար: Բոլոր մամուլի հարցումները ժամանակին բավարարելու համար մենք խնդրում ենք ձեր բոլոր հարցերը գրավոր ուղարկել հետևյալ էլ.հասցեին` press@yerevanzoo.am
Մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ ո´չ մեր մամուլի թիմի անդամները, ո´չ կենդանաբանական այգու որևէ աշխատակից իրավասու չէ հեռախոսով պատասխանելու ձեր հարցերին: Ցանկացած անախորժ միջադեպից կամ ապատեղեկացումից խուսափելու նպատակով լրատվամիջոցներից ստացվող հարցումները կընդունվեն միայն գրավոր, և պատասխան կտրվի նույն կերպով: Ձեր նամակը ստանալուն պես մենք կուսումնասիրենք ձեր հարցումը և ժամանակին կպատասխանենք: Պատասխանը դուք կստանաք փոստով և կարող եք համոզված լինել, որ ձեզ ներկայացրած բոլոր տեղեկությունները հավաստի են, իսկ աղբյուրները` հստակ նշված:
Եթե ցանկանում եք նկարահանում կատարել Երևանի կենդանաբանական այգում, կկարողանաք դա անել միայն նկարահանման թույլտվության դիմումը նախօրոք լրացնելու դեպքում: Դիմումը կարելի է լրացնել նաև առցանց: Ձեր դիմումը ստանալուց հետո մեր մամուլի թիմը կուսումնասիրի ձեր հարցումը և հնարավորինս արագ կպատասխանի ձեզ: Մեր աշխատանքային օրերին (երկուշաբթիից ուրբաթ) մենք կփորձենք ձեր նկարահանումներն իրականացնել հենց նույն օրը:
Նկարահանումների ժամանակը հիմնականում սահմանափակվում է 60 րոպեով: Անվտանգության նկատառումներից ելնելով` ոչ մի նկարահանող թիմի չի թույլատրվում կենդանաբանական այգում նկարահանումներ կատարել առանց կենդանաբանական այգու մամուլի թիմի անդամի ուղեկցության: Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ նկարահանման թույլտվությունը չի ներառում կենդանաբանական այգու աշխատակիցների հետ հարցազրույցներ անցկացնելու թույլտվություն: Եթե ցանկանում ենք զրուցել մեր աշխատակիցների հետ, խնդրում ենք ուղարկել հարցազրույցի վերաբերյալ լրացուցիչ հարցում:
Եթե ցանկանում ենք նկարահանումներ կատարել Երևանի կենդանաբանական այգում վավերագրական, գեղարվեստական կամ 10 րոպեից ավելի տևողությամբ ֆիլմի համար, խնդրում ենք տեղեկացնել նախօրոք` նամակով: Չմոռանաք հստակ նկարագրել ձեր նկարահանվող նախագծի թեման և հեռարձակող լրատվամիջոցի կամ թողարկող ընկերության անվանումը:
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի կամ աշխատակցի հետ հարցազրույց անցկացնելու համար հարկավոր է լրացնել հարցազրույցի դիմումը: Դիմումը կարող է լրացվել նաև առցանց: Խնդրում ենք ըմբռնումով ընդունել, որ հարցազրույցը չի կարող անցկացվել դիմումը ներկայացնելու օրը, քանի որ նախօրոք պետք է համապատասխանեցվի աշխատակիցների աշխատանքային ժամանակացույցին: Սակայն մեր մամուլի թիմը կփորձի անել հնարավոր ամենը` ձեր դիմումը ստանալուց առավելագույնս սեղմ ժամանակներում հարցազրույցը կազմակերպելու համար:
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.