Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Animal AdoptionԽնամակալություն

Ներկայումս Երևանի կենդանաբանական այգում բնակվող կենդանիները չունեն բարվոք կենսապայմաններ: Այս իրավիճակը պետք է փոխվի հնարավորինս շուտ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ կենդանիների բարեկեցության եւ Երեւանի կենդանաբանական այգու վերափոխման գործում, կարող են դառնալ կենդանիներից մեկի խնամակալը:

Խնամակալությունն իրականացվում է մեկ տարի ժամկետով: Յուրաքանչյուր խնամակալ ստանում է խնամակալի անհատական անվանաքարտ (բեյջ), որը նրան ոչ միայն հատուկ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն է տալիս, այլև կիրառվում է որպես անցաթուղթ, երբ խնամակալը այցելում է կենդանուն:

Կենդանաբանական այգու ցանկացած կենդանու հնարավոր է խնամակալել: Կենդանիների խնամակալությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիներին աջակցելու յուրահատուկ ձև է:

  • Այն նվերի հիանալի գաղափար է, որը կտեւի մի ամբողջ տարի:
  • Բոլոր խնամակալները կստանան վկայական եւ խնամակալության անհատական փաթեթ, որը ներառում է նաեւ տվյալ կենդանու եւ խնամակալութան պայմանների մասին անհրաժետ տեղեկատվական նյութեր:
  • Խնամակալները տարին մեկ անգամ հրավիրվում են մասնակցելու հատուկ կազմակերպված միջոցառմանը:
  • Խնամակալներն իրենց ընտրությունը կարող են կատարել ավելի քան 200 կենդանատեսակներից:
  • Արտերկրում բնակվող խնամակալերը, ովքեր չեն կարող այցելել կենդանուն, իրենց անվճար մուտքի իրավունքը կարող են փոխանցել մանկատանը կամ անապահով ընտաքում մեծացող երեխաներին:

Անհատական խնամակալության մակարդակները
Բրոնզե` 20.000 ՀՀ դրամ
Ներառում է`

  • վկայական ձեռակերտ վերամշակված թղթից,
  • խնամակալվող կենդանու լուսանկար եւ տեղեկատվական թերթիկ,
  • խնամակալների համար կազմակերպված հատուկ միջոցառման հրավեր,
  • խնամակալի անվանաքարտ (բեյջ), տարեկան կտրվածքով 12 անվճար այցելություն (ծնողի կամ երեխայի հետ միասին)

Արծաթե` 35.000 ՀՀ դրամ
Որպես Բրոնզե` ի լրումն վերոնշյալ կետերի.

  • խնամակալի անունը կգրանցվի Կենդանաբանական այգու պաշտոնական կայքում տեղադրված խնամակալների անվանացանկում,
  • խնամակալի անվանաքարտ (բեյջ), տարեկան կտրվածքով 18 անվճար այցելություն  (2 անձի համար)

Ոսկե` 50.000 ՀՀ դրամ
Որպես Արծաթե ` ի լրումն վերոնշյալ կետերի.

  • կենդանու պարսպի վրա նշված խնամակալի անունը
  • Երեւանի կենդանաբանական այգու կողմից սահմանված անակնկալ-նվեր
  • խնամակալի անվանաքարտ (բեյջ), տարեկան կտրվածքով 24 անվճար այցելություն (2 անձի համար)*

Պլատինե` 100.000 ՀՀ դրամ 
Որպես Ոսկե ` ի լրումն վերոնշյալ կետերի.

  • Երկու անձի համար նախատեսված մեկ էքսկուրսիա Կենդանաբանական այգու տնօրենի ուղեկցությամբ,
  •  վանդակում տեղադրված տեսախցիկի միջոցով կենդանուն մեկ ամիս օն-լայն հետեւելու հնարավորություն,
  •  խնամակալի անվանաքարտ (բեյջ), տարեկան կտրվածքով 36 անվճար այցելություն ( 4 անձի համար)*

Հատուկ առաջարկ աշակերտների և ուսանողների համար՝

*Բոլոր նրանք, ովքեր կընտրեն խնամակալության ոսկե կամ պլատինե մակարդակը, կստանան բացառիկ հնարավորություն տարեկան մեկ անգամ կենդանաբանական այգի այցելել դասընկերների կամ համակուրսեցիների հետ միասին (ուղեկցող 2 մեծահասակի հետ)

Եթե դուք ցանկանում եք դառնալ Երեւանի կենդանաբանական այգու որեւէ կենդանու խնամակալ, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել հետեւյալ հասցեով`

animaladoption@yerevanzoo.am

Վերոհիշյալ տեղեկությունները վերաբերում են բացառապես անհատական խնամակալությանը: Կորպորատիվ խնամակալության պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել կամ ձեր հարցերն ուղղել էլեկտրոնային նամակի միջոցով:

Անհատական խնամակալության  մակարդակները:

Պլատինե
Ոսկե
Արծաթե


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք