Երևանի կենդանաբանական այգին առաջարկում է կենդանիների բնական վարքը դիտելու նոր հնարավորություններ
Կենդանիները, երբ անազատության մեջ են, հաճախ իրենց բնորոշ վարքագիծն ու սոցիալական փոխհարաբերությունները ներկայացնելու, որս անելու, խաղալու հնարավորություն չունեն: Մի բան, որը ոչ միայն կենդանիների կյանքը դարձնում է ձանձրալի և հաճախ նույնիսկ թշվառ, այլ նաև զրկում է այցելուներին վայրի բնության իրական պատկերը տեսնելու, կենդանիների հետաքրքրաշարժ աշխարհի վերաբերյալ վառ պատկերացում ստանալու, սովորելու հնարավորություններից:
Կենդանիների ցուցադրությունների այս նոր ծրագրի մեկնարկով Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է առաջին հերթին հարստացնել Կենդանաբանական այգու կենդանիների կյանքը, բարելավել նրանց բարեկեցությունը և կանխել կարծրատիպային վարքը: Միևնույն ժամանակ, ծրագիրը կառաջարկի այցելուներին վայրի կենդանիների հետ շփման նոր ձևաչափ, օրինակ կերակրման ցուցադրություների ժամանակ: Այս ցուցադրությունները նմանակելու են կենդանիների որսի կամ սննդի որոնման բնական ուղիները: Բնության մեջ կենդանիների զգալի մասը պետք է շատ ջանքեր ներդնեն իրենց հասանելի ամենօրյա կերը ստանալու համար: Այսպիսով, ցուցադրական կերակրման ժամանակ այցելուները կարող են դիտել արջերին՝ սառցե խորանարդիկների մեջ թաքցված միրգ ու բանջարեղեն որոնելիս, իսկ վագրերն ուտելու նպատակով ստիպված կլինեն «պայքարել» օդում կախված մսակտորի համար:

This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.