Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

07.11.2018

Այսօր ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի վերջին օրն է:


Չեխիայի Խլեբի կենդանաբանական այգու ներկայացուցիչների ելույթը իրենց մոտ պահվող Douc langur տեսակի կապիկների մասին էր: Այս տեսակից Եվրոպական ոչ մի այլ երկրում էլ չես գտնի: Դրանք ապրում են Հարավային Ասիայում՝ Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում:

«Սա մեր հաջողությունն է, որը 5 տարվա ծանր աշխատանքի ու բանակցությունների արդյունք է: Կենդանաբանական այգում մենք համապատասխան պայմաններ ենք ստեղծել, որ կենդանիները կարողանան դիմանալ: Ուսումնասիրել և գտել ենք տերևներ, որոնք առավել նման են իրենց կերին: Ի դեպ, մեզ մոտ աշխատում են վիետնամցիներ, որոնք օգնում են ճիշտ խնամել կապիկներին», - ասում է Ռենե Ֆրանեկն՝ Չեխիայի Խլեբի կենդանաբանական այգու տնօրենը:



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք