Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

07.11.2018

Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների միջև հուշագիր է ստորագրվել։


Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների միջև Հանրային հեռուստաընկերության Առավոտ լուսո հաղորդման ուղիղ եթերում այսօր հուշագիր է ստորագրվել։

5 կետից բաղկացած փաստաթուղթը նպաստելու կենդանաբանական այգիների աշխատակիցների համար փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպմանը։

 

Հուշագիրը ստորագրած երկու կենդանաբանական այգիները նաև պետք է համատեղ հետազոտություններ անեն, այդ թվում in situ ուղղվածությամբ։ Իսկ ԵԱԶԱ և ԵԱՌԱԶԱ կազմակերպությունները կկոորդինացնեն կենդանիների անվճար փոխանակումը` նպաստելով կենսաբազմազանության բարելավմանը:

Համատեղ ծրագրերի իրականացումն ավելի լավացնելու համար նաև կկազմակերպվեն մշակութային փոխանակման միջոցառումներ։



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք