Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

28.03.2018

Կենդանաբանական այգին հրավիրում է ուրախ և ուսուցողական միջոցառման


Ապրիլի 1-ը  Թռչունների պաշտպանության միջազգային օրն է:

 

Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է մասնակցելու օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին, որոնք կանցկացվեն այգու հանրային տարածքում:

Կրտսեր և միջին դասարանների երեխաների համար նախատեսված ծրագրում ներառված են խաղեր, վիկտորինաներ, բնության պահպանության թեմայով ցուցահանդես, որոնք ուղեկցվելու կամ ընդմիջվելու են համերգային համարներով:

Խաղերի հաղթողներին կտրվի Կենդանաբանական այգու մեկանգամյա այցելության տոմս՝ նախատեսված երկու անձի համար։

Դպորցական խմբերն իրենց հետ պետք է ունենան թռչնաբույն պատրաստելու նյութեր և պարագաներ: Նրանց կտրվի 60 րոպե ժամանակ, որպեսզի տեղում պատրաստեն թռչնաբները. լավագույն խումբը, որպես պարգև, կստանա հեծանիվ:

Կխրախուսվեն նաև այն դպրոցները, որոնք իրենց հետ բերված թափոններից (պլաստիկ շշեր, տարաներ, տոպրակներ, փրփրաթիթեղ (пенопласт)  և այլն)  «թափոնե թռչուն» կպատրաստեն։

Վիկտորինաները կկազմակերպվեն 2 տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների համար. «Ներկիր ինձ» խաղ-վիկտորինային կմասնակցեն առաջինից չորրորդ դասարանցիները, իսկ «Ճաշարան»-ին կմասնակցեն չորրորդից բարձր դասարանցիները: Արդյունքում հաղթող մասնակիցները կստանան Հայաստանի թռչունների մասին պատմող գիրք կամ հեռադիտակ:

Նախատեսված են նաև կարճ ուսուցողական զրույցներ Այգու տարբեր ծառայությունների պատասխանատուների հետ:

Միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 1-ին, ժամը` 12:00:



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք