Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

30.08.2017

Շրջայց տնօրենի հետ


Կենդանաբանական այգի. տնօրենը հրավիրում է զբոսանքի

Երեւանի կենդանաբանական այգին մեկնարկում է «Շրջայց տնօրենի հետ» շարքը՝ հատուկ տոմսակներով։ Սա ոչ միայն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ճանաչողական հաճելի էքսկուրս է, այլև հրաշալի հնարավորություն ծանոթանալու Այգու ընթացիկ և առաջիկա ծրագրերին, ստանալու նրա զարգացմանն ու առօրյա խնդիրներին առնչվող բոլոր հարցերի պատասխաններն անձամբ Կենդանաբանական այգու տնօրենից:
«Շրջայց տնօրենի հետ» փաթեթը ներառում է

·         շրջայց տնօրենի հետ Կենդանաբանական այգու ողջ տարածքով,

·         կենդանիների զբաղվածությանը հետևելու հնարավորություն,

·         կենդանիներին անձամբ կերակրելու հնարավորություն,

·         լուսանկարներ «դեպքի վայրից»,

·         այլ հաճելի անակնկալներ:

Առաջին շրջայցը, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, նախատեսում ենք օգոստոսի 31-ին` ժամը 9։30-ին։

Տոմսի արժեքը`
մեծերի համար
` 5000 ՀՀ դրամ
փոքրերի համար
` 3000 ՀՀ դրամ

Տեղերը խիստ սահմանափակ են` 16 մասնակից, որից 4-ը նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ամրագրելու համար կարող եք մեկնաբանություն թողնել կամ զանգահարել +374 94 700 974:



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք