Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

11.05.2017

Պաղպաղակի օր․ քաղցրահամ տոն Կենդանաբանական այգում


Օգոստոսի 5-ին «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում անցկացվեց Այգու թերևս ամենաքաղցրահամ ու զովացուցիչ միջոցառումներից մեկը։ Վաղ առավոըից մինչ ուշ երեկո այգու հանրային տարածքում այցելուները հնարավորություն ունեին վայելելու արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը՝ ուրախ երաժշտություն, խաղ-մրցույթներ ու շատ-շատ պաղպաղակ խորհրդանշական ընդամենը 50 դրամ արժողությամբ։


Օրը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով ու մսակտորներով պատրաստված հատուկ #արջային #պաղպաղակը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով ու մսակտորներովՕրը պաղպաղակային էր նաև արջերի համար։ Այցելուները հետևեցի թե ինչպես են Կենդանաբանական այգու անդրկովկասյան գորշ արջերը վայելում մրգերով ու բանջարեղենով հատուկ իրենց համար պատրաստված արջային պաղպաղակը։

 

Այգու հանրային տարածքում առավոտվանից գործում էր նաև էկոտաղավար; Այստեղ Այնթափի թիվ 2 դպրոցի «Բնասերներ» ակումբի սաները այցելուների ներկայությամբ թափոններից պաղպաղակ պատրաստեցին։ Միջոցառման փոքրիկ մասնակիցները ոչ միայն հետևելու, այլև պատրաստման գործընթացին անձամբ մասնակցելու հնարավորություն ունեցան։

Քաղցրահամ հյուրասիրությունը տրամադրել էր «Աշտարակ Կաթ» ընկերությունը։ «Համով կամավորների» իրականացրած վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Կենդանաբական այգու անդրկովկասյան գորշ արջերի խնամքին։



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք