Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

03.07.2017

Կենդանաբանական այգին տեղեկացնում է


Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ հատվածի հիմնական մասն այսուհետ բաց է այցելուների համար:

 

Սա ենթադրում է, որ այսուհետ այցելուները հնարավորություն կունենան տեսնելու նաև բորենի, գայլ, ընձառյուծ, կատվային լեմուր, առյուծ, հիմալայան արջ կենդանատեսակներին: Վագրերի ազատավանդակի հարակից տարածքը շարունակում է փակ մնալ:

Տեղեկացնում ենք, սակայն, որ Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 9-ից մինչև 22:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերից): Տոմսերի վաճառքը մինչև 21:00-ն:

Հիշեցնենք, որ այժմ իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:


Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք