Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

03.07.2017

Թափոններից կենդանիներ. ներկայացնում են «Բնասերներ»-ը


Հունիսի 22-ին Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում տեղի ունեցավ Այնթափի N2 դպրոցի «Բնասերներ» ակումբի ցաուցահանդեսը: «Դու բնության մի մասնիկն ես» խորագիրը կրող կրթաճանաչողական նախաձեռնությունը միաժամանակ երկու բնապահպանական խնդիր էր բարձրաձայնում՝ կենդանիների պաշտպանություն և թափոնների վերամշակում. ցուցանհանդեսի բոլոր նմուշները պատրաստված էին թափոններից և ներկայացնում էին Հայաստանի վտանգանգված կենդանատեսակները։

Միջոցառումը ոչ միայն ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների մասին տեղեկություններ ստանալու, այլև ստացած գիտելիքները ամրապնդելու հրաշալի առիթ էր։ Կազմակերպիչները նախապատրաստել էին տարբեր խաղ-մրցույթներ, որոնց հաճույքով մասնակցում էին մեծ ու փոքր այցելուները:

«Վտանգված կենդանատեսակների մասին միայն խոսքով հանրությանը հիշեցնելը կարծում եմ այլևս արդյունավետ չէ: Այս ձևաչափը նախ օգնում է իմ սաներին ավելի համակողմանի ծանոթանալ խնդիր, իսկ նմուշների պատրաստման գործընթացը կենդանատեսակներին ճանաչելու ամենահետաքրքիր ձևերից մեկն է»,- նշում է ակումբի ղեկավար, ուսուցչուհի Նարինե Փիլոյանը: «Առաջիկայում մեր ցուցահանդեսի նմուշները կցուցադրվեն նաև Երևանի այլ անկյուններում. հույս ունեմ մեր նախաձեռնությունը վարակիչ կլինի մեզ նման դպրոցների համար»:

Ցուցահանդեսին ներկա էին նաև «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակի սաները: Նախաձեռնության ղեկավար Մարինե Ապրեսյանը նշեց, որ ներկայացված աշխատանքները համագործակցության լավ գաղափարների առիթ դարձան: «Ամռան ամիսները, կարծում եմ, կօգտագործենք համատեղ նախաձեռնությունների ձևաչափ մտածելու համար. համոզված եմ, որ մեր ակումբները կկարողանան միմյանց լրացնել նմանօրինակ կրթաճանաչողական միջոցառումների իրականացման գործում»:

Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու թափոններից պատրաստված հետևյալ կենդանատեսակները՝
սև արագիլ, 
սև փայտփոր, 
տափաստանային արծիվ
գառնանգղ,
կրկնակտցար,
կարմրաոտ բազե, 
• հայկական որոր,
• կովկասյան ընձառյուծ,
• բեզոարյան այծ,
• հայկական մուֆլոն, 
• գորշ արջ,
• կովկասյան ազնվացեղ եղջերու կամ մարալ:

Ցուցահանդեսի ընթացքում «Բնասերները» ակումբի սաները նաև անցկացրին թափոնների հետ աշխատելու վարպետության դաս` ներկայացնելով թռչուններ պատրաստելու ընթացքը:

 

Հ.Գ. «Բնասերներ»-ի` Կենդանաբանական այգուն նվիրած սպիտակամեջք փայտփորին կարող եք տեսնել տոմսարկղում:

 

 


Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք