Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

13.03.2017

Մրցում են «կենդանագետները»


Մարտի 10-ին Երևանի 198 ավագ դպրոցում ինտելեկտուալ վիկտորինա էր՝ նվիրված կենդանական աշխարհին։ Խաղի նախաձեռնողն ու մասնակիցները «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակի անդամներն էին։

 

Դեռևս 2011 թ.-ից Երևանի 198 ավագ դպրոցում գործող «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակը կոչված է արատադասարանային աշխատանքների միջոցով խորացնելու, հարստացնելու ավագ դպրոցի աշակերտների` բնագիտական ոլորտի գիտելիքներն ու ամրապնդելու նրանց կապը կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ:

Խմբակի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքները իրենց տեղն են գտնում նաև yamer վիրտուալ հարթակում` աշակերտների համար ստեղծելով միջավայր, որը հնարավորություն կտա միաժամանակ կիրառելու նաև տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքն ու հմտությունները:

Ստեղծման առաջին իսկ օրվանից Վիրտուալ կենդանաբանական այգին ակտիվորեն համագործակցում է իրական Կենդանաբանական այգու հետ:

«Կենդանաբանական այգու հետ մեր դպրոցի համագործակցությունը ավելի քան 15 տարվա պատմություն ունի»,- ասում է դպրոցի փոխտնօրեն, կենսաբանության մասնագետ Նվարթ Հովսեփյանը՝ նշելով, որ այգին միշտ է հրաշալի միջավայր է եղել կենդանիների մասին երեխաների գիտելիքները ամրապնդող տարաբնույթ ծարգրերի և արտադասարանական պարապմունքների համար։

2016 թ.-ից խմբակին միացել են նաև Երևանի 88, 186 և 197 դպրոցների 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները։ Վիկտորինային մասնակցում էին երեք խմբեր` կզմված խմբակի անդամ դպրոցների սաներից: Չորս փուլից կազմված խաղի հարցաշարն ու ձևաչափը մշակել էր ակումբի համակարգող 198 ավագ դպրոցի ուսուցչուհի Մարինե Ապրեսյանը:

«Մասնակիցների նման բաշխվածությամբ և մրցույթի անցկացման նման ձևաչափով վիկտորինա առաջին անգամ ենք անցկացնում։ Կարծում եմ սա հրաշալի նախադեպ կարող է լինել ու առաջիկա ուստարում արդեն հնարավոր կլինի խաղը մշակել այնպես, որ ավելի շատ դպրոցներ կարողանան ներգրավվել ծրագրում»,- ասում է Մարինե Ապրեսյանը։

Կենդանիների գլուխկոտրուկ նկարների վերծանում, դերային խաղ ու բանավոր հարցադրումներ. խաղի փուլերը կազմված էին այնպես, որ թիմերից յուրաքանչյուրը պատասխանելու հավասար հնարավորություն ունենար։ Համառ պայքարի

արդյուքում հաղթող ճանաչվեց 3-րդ խումբը, որն առաջին իսկ փուլից առաջատարի դիրքում էր։

Ժյուրիի կազմում կենսաբանության ուսուցիչների հետ միասին ներգրավված էր նաև Երևանի կենդանաբանական այգու ներկայացուցիչը։ Վերջինս առաջարկեց ավելի տաք եղանակային պայմանների դեպքում նմանօրինակ մրցույթներն անցկացնել հենց Այգու տարածքում՝ համատեղելով կենդանիների իրական և վիրտուալ աշխարհները։


Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք