Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

16.01.2017

«Կենդանաբանական այգին ձմռանն էլ է աշխատո՞ւմ» հարցին ի պատասխան


Հակառակ հանրության շրջանում տարածված լուրերին` Երևանի կենդանաբանական այգին չի փակվում և ոչ մի օր, նույնիսկ ցրտաշունչ ձմռանը:

Անկախ եղանակային պայմաններից և պաշտոնական աշխատանքային ժամանակացույցից՝ կենդանիների խնամքով զբաղվող մասնագետները աշխատում են ամեն օր, իսկ մայիսի 1-ը արդեն ավանդույթ դարձած խորհրդանշական օր է, որն ազդարարում է այգու տարեշրջանի բացումը:

Այցելուների մի զգալի հատված էլ համոզված է, որ ձմռանն այգում կենդանիներ գրեթե չեն ցուցադրվում: Իրականում Երևանի կենդանաբանական այգում շատ քիչ կենդանատեսակներ կան, որոնց ցուրտ եղանակին այցելուները տեսնել չեն կարող` 148 տեսակի կենդանիներից չեն ցուցադրվում միայն 17-ը`6 տեսակ պրիմատ, 6 տեսակ թութակ, 2 տեսակ կրիա, պատագոնյան մարա, փիղը և գետաձին:

Մի շարք արևադարձային կենդանատեսակներ, որոնց թվում` ընձառյուծը, յագուարը, կոկորդիլոսները, կատվային լեմուրներն ու նրբագի սուրիկատները, հաշվի առնելով իրենց կենսաբանական առանձնահատկությունները, գտնվում են ձմեռանոցներում, սակայն նոր նախագծված ազատավանդակների շնորհիվ այցելուները կարող են հետևել կենդանիների վարքագծին նույնիսկ ձմռանը

Առյուծները, գայլերն ու արջերը նույնպես ցուցադրվում են տարվա բոլոր եղանակներին: Վերջիններիս, բացօթյա տարածքներից բացի ունեն նաև ձմեռանոցներ, որտեղ իրենց ժամանակն անցկացնում են ըստ ցանկության, իսկ դռները երբևէ չեն փակվում` կենդանիներին ելումուտի ազատ ընտրության հնարավորություն ընձեռելով:


Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք