Երբ միանում են իրականն ու վիրտուալը
Երևանի թիվ 198 դպրոցում գործող «Վիրտուալ կենդանաբանական այգի» ակումբի հետ այս ուսումնական տարվա համագործակցությունն արդեն սկսված է:
Դեռևս 2011 թվականից Երևանի 198 դպրոցում գործում է «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակը, որը կոչված է արատադասարանային աշխատանքների միջոցով խորացնելու, հարստացնելու ավագ դպրոցի աշակերտների` բնագիտական ոլորտի գիտելիքներն ու ամրապնդելու նրանց կապը կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ: Խմբակի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքներն իրենց տեղն են գտնում վիրտուալ հարթակում` աշակերտների համար ստեղծելով միջավայր, որը հնարավորություն կտա միաժամանակ կիրառելու նաև տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքն ու հմտությունները:
Ստեղծման առաջին իսկ օրվանից խմբակի ղեկավար Մարինե Ապրեսյանի նախաձեռնությամբ` Վիրտուալ կենդանաբանական այգին ակտիվորեն համագործակցում է իրական Կենդանաբանական այգու հետ: Խմբակում ընդգրկվում են 10-րդ դասարանի աշակերտները, ուստի յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում խմբակի աշխատանքների հիմնական մասը սկսվում է նորից:
2016-17 ուսումնական տարվա շրջանակում ձևավորված խմբում շուրջ 20 աշակերտ է ներգրավված: Օգոստոսի 14-ին նրանք առաջին անգամ այցելեցին այգի և շրջեցին որպես շարքային այցելու, իսկ արդեն հաջորդ անգամ հնարավորություն կունենան տեսնելու այգին ներսից, շփվելու կենդանի խնամողների հետ: Նախատեսվող թեմատիկ հանդիպումները հնարավորություն կտան խմբակի անդամներին կենդանների մասին գրքերից ստացած տեղեկությունները համեմատելու այգում բնակվող կենդանիների ամենօրյա վարքագծի հետ, կազմակերպելու և իրականացնելու թեմատիկ միջոցառումներ կենդանասեր այլ դպրոցականների համար:
Առաջիկա տարվա համար ուսուցիչն արդեն մշակել է խմբակի արտադասարանային թեմատիկ հանդիպումների ցանկի նախնական տարբերակը. անցած տարիների փորձը հուշում է, որ ընթացքում այն կհամլրվի անդամ աշակերտների առաջարկներով: Խմբակի բոլոր «կենդանաբանական նախաձեռնությունների» համար Երևանի կենդանաբանական այգին հիմնական գործընկերն է, գործական դասերի բացօթյա հարթակ:
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.