Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

09.09.2016

Կենդանաբանական այգու բարեկարգման և արդիականացման երկրորդ փուլը մեկնարկեց


Այս տարվա օգոստոսին սկսվել է Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլը, որն իրականացվում է դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագծի շրջանակում: 

 

Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող Կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքների առաջին փուլի արդյունքները հանրությունը գնահատելու հնարավորություն ուներ դեռևս 2015 թ.-ի հունիսից: Այս ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային փորձագետների և ոլորտի նեղ  մասնագետների հետ համագործակցության արդյունքում մշակվել են 2-րդ փուլով  նախատեսված նոր ազատավանդակների նախագծերը, իսկ շաբաթներ առաջ արդեն սկսվել են շինարարական աշխատանքները: 

Բարեկարգման երկորդ փուլով  նախատեսված հիմնական աշխատանքների ցանկում արջերի և գայլերի, աֆրիկյան առյուծների, գիշատիչ թռչունների ընդարձակ ազատավանդակների, ինչպես նաև կարանտին կենտրոնի կառուցումն է: 

Այս պահին հիմնական աշխատանքերը կենտրոնացված են անդրկովկասյան գորշ արջերի` հանրային տարածքից տեսանելի ազատավանդակի ընդլայնման և վերակառուցման ուղղությամբ: Նոր նախագծի համաձայն` արջերի ազատավանդակը էլ ավելի կընդլայնվի, որտեղ ընդարձակ տարածքում միասին կբնակվեն  գորշ արջերն ու գայլերը, իսկ այցելուները վայրի կենդանիների վարքագծին կհետևեն իրենց բնական միջավայրում Ներկայումս  իրականացվում են հողահարթեցման և հիմնական շինարարական աշխատանքների համար նախատեսված տարածքի նախապատրաստման աշխատաքները: Շինարարները բացատրում են` սա հաճախ անտեսանելի, բայց կարևոր փուլ է, հատկապես Երևանի կենդանաբանական այգու  ռելիեֆի պայմաններում . շինարարությունից առաջ լուրջ նախապատրաստական աշխատանքների իրականացման կարիք կա:

Առաջիկայում կմեկնարկեն նաև աֆրիկյան առյուծների համար նախատեսվող ընդարձակ ազատավանդակի շինարարական աշխատանքները

Շինհրապարակները տեղակայված են այգու չգործարկվող հատվածներում, ուստի, չնայած շինարարական եռուզեռին, կենդանիները շարունակում են ապրել իրենց սովորական կենսակերպով, իսկ այգին աշխատում է նույն աշխատանքային ժամանակացույցով:


Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք