Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

10.07.2014

Գրանդ կրտսերի «բնակարանամուտը»՝ հուլիսի 12-ին

Array

Հուլիսի 12-ին Երևանի կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն կունենան առաջինը ողջունելու Թբիլիսիից նոր ժամանած Գրանդ կրտսեր փղիկին։

Երևանի կենդանաբանական այգու նոր ասիական փիղը 7 տարեկան է` ծնվել է 2007 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի կենդանաբանական այգում:  

Երևանի կենդանաբանական այգու ջանքերով փղի բացօթյա ազատավանդակը վերաձևափոխվել է. Գրանդ կրտսերը կունենա լճակ և զբաղվածության տարբեր միջոցներ:

Աշխույժ ու մարդամոտ փղիկը վստահաբար առաջին իսկ հայացքից կգրավի կենդանաբանական այգու այցելուների սրտերը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 19-ամյա ավագ Գրանդն ապահով տեղափոխվեց Թբիլիսիի կենդանաբանական այգի, որտեղ այժմ հրաշալի է իրեն զգում զուգընկերուհի Մալկայի հետ:

Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որի թեկնածու անդամ են Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիները՝ տեղափոխությունն առաջարկել է որպես այս երկու այգիներում փղերի միայնության հարցի լուծում: Ավագ Գրանդը սերունդ տալու հնարավորություն կունենա, ինչպես նաև ժանիքների բուժման կուրս կանցնի:



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք