Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

04.08.2017

«Պաղպաղակի օր» Կենդանաբանական այգում


Օգոստոսի 5-ին «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ Առավոտյան ժամը 10-ից մինչ ուշ երեկո այցելուներին սպասվում է ուրախ երաժշտություն, խաղ-մրցույթներ ու շատ-շատ պաղպաղակ խորհրդանշական ընդամենը 50 դրամ արժողությամբ։ 

Պաղպաղակի վաճառը կիրականացվի առավոտյան 10:00-ից 15:00-ն, իսկ դրանից ստացված ողջ հասույթը կուղղվի Կենդանաբական այգու անդրկովկասյան գորշ արջերի խնամքին։ Քաղցրահամ հյուրասիրությունը տրամադրում է Ashtarak Kat «Աշտարակ Կաթ» ընկերությունը։

Այգու հանրային տարածքում այցելուներին է սպասվում նաև էկոտաղավար, որտեղ դպրոցահասակ երեխաները տեղում թափոններից կպատրաստեն պաղպաղակի մակետ, իսկ այցելուները հնարավորություն ունենան հետևելու երեխաների աշխատանքի ընթացքին։

Օրը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով ու մսակտորներով պատրաստված հատուկ #արջային #պաղպաղակը։

Ուշադրություն դարձրեք միջոցառման ժամանակացույցին և ինքներդ որոշեք՝ երբ միանալ պաղպաղակի տոնին․

Պաղպաղակի վաճառք` 10:00-15:00
Համերգային ծրագիր` 11:30-15:00
Ուրախ խաղ-մրցույթներ` 11:00-15:00, 17:00-20:00
Թափոններից պաղպաղակի պատրաստում`10:00-ից մինև աշխատանքի ավարտը
Տեխնիկական ընդմիջում՝ 15:00-17:00 
Կենդանիների հանրային կերակրումներ` 10:00-17:00

Տեխնիկական բոլոր հարցերով զանգահարեք 094700974 հեռախոսահամարով։



Contact Us

phone: +374 10 562 362

email: info@yerevanzoo.am

address: Myasnikyan St., 20 Building , 0025 Yerevan, Armenia