Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

DepartmentsԲաժիններ

Երևանի Կենդանաբանական այգում  բնակվում են մոտ 350 տեսակ թռչուն, ինչպես օրինակ Գառնանգղն է /Gypaetus barbatus/, Գաճաճ արծիվը /Hieraaetus pennatus/, Ալեձև թութակը /Melopsittacus undulatus/ և այլն: Նրանց գրեթե գերակշիռ մասը քմահաճ է և պահանջում է  հատուկ խնամք, ուշադրություն, կերակրացանկ և կլիմայական պայմաններ: Թռչունների այդ հսկայական և բազմազան  ընտանիքին խնամում և հոգ են տանում  մոտ 5 աշխատակից: Դոնարա  Խաչատրյանն արդեն  38 տարի է, ինչ աշխատում է կենդանաբանական այգում՝ որպես թռչունների բաժնի վարիչ: Կարդալ ավելին...

Կենդանաբանական այգին լիարժեք չէր լինի, եթե չունենար սմբակավոր կենդանիների մի ամբողջություն:  Պատկերացրեք, որ այցելուները չունենային հնարավորություն տեսնելու օրինակ` եղնիկներին, այծերին, ուղտերին, էլ չենք խոսում փղի մասին, որը սմբակավորների մեջ ամենամեծն է:  Փղին մենք դեռ կանդրադառնանք, բայց մի պահ  պատկերացրեք, որ Կենդանաբանական այգում 21 տեսակ սմբակավորների մեջ  չլիներ  Հայկական մուֆլոնը, որն արդեն առանց այն էլ հայտնվել է Կարմիր գրքում:  Փոխարենը, մուֆլոններն այգու 108 գլուխ սմբակավորների մեջ 27 գլուխ են կազմում: Կարդալ ավելին...

Երևանի կենդանաբանական այգին ունի մոտ 33 տեսակ գիշատիչ, ինչպես օրինակ Բենգալյան վագրն է /Panthera tigris/, Անդրկովկասյան լուսանը /Lynx dinniki/, Ընձառյուծը /Panthera onca/, Ամուրյան վագրը /Panthera tigris longipilis/, Աֆրիկյան առյուծը /Panthera leo/ և այլն:

«Առյուծների բնազդը ուժեղ է և ցանկացած վտանգի կամ նույնիսկ տագնապի  ժամանակ նրանք արագ արձագանքում են: Վագրերն ավելի  հանգիստ են, ընձառյուծները` վեհ, հանգիստ բնավորությամբ և արժանի հարգանքի»: Ահա այսպես է բնութագրում կենդանիներին արդեն 24 տարվա աշխատանքային փորձ ունեցող այգու գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանը: Չնայած առյուծներն ապրում են ճաղավանդակներում, սակայն դա չի խանգարել  նրանց մոռանալ իրենց կենդանական բնազդները: Կարդալ ավելին...

Ակվատեռարիումի բաժինը Երևանի կենդանաբանական այգու հիմնական բաժիններից մեկն է: Այստեղ պահվում են օձերի, մողեսների, կրիաների, ձկների լայն տեսականի. առանձնահատուկ ուշադրության են արժանի՝ Կասկավելլան կամ շառաչող օձը /Crotalusdurissus/, թույն նետող կարմիր Կոբրան /Najapallida/, մեհենագրային պիթոնը /Pythonsebae/: Անվտանգության կանոնները պահպանելու համար այս սողունները մեկուսացված են անմիջական շփումից. նրանք պահվում են հատուկ ակվարիումների մեջ: Փորձենք մի փոքր ծանոթացնել Ձեզ Կենդանաբանական այգում պահվող օձերի հետ: Կարդալ ավելին...


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք