Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

03.04.2018

Համաքաղաքային ծառատունկ

 Համաքաղաքային ծառատունկին միացել էին նաև Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցները: Հացենու և կաղնու մոտ հարյուր տնկիներ իրենց արմատներով կամրացնեն Այգու այն թեքալանջերը, որտեղ նախկինում գայլերի, աղվեսների և այլն կենդանիների համար փոքրիկ վանդակներ էին: Այժմ այդ վանդակները փոխարինվել են ընդարձակ ազատավանդակներով, որտեղ կենդանիների կենսակերպը հնարավորինս մոտեցված է բնական պայմաններին: Իսկ ազատված տեղում մի քանի տարի անց վեր կխոյանան այսօր տնկված ծառերըԱվելին ...


28.03.2018

Կենդանաբանական այգին հրավիրում է ուրախ և ուսուցողական միջոցառման

Ապրիլի 1-ը  Թռչունների պաշտպանության միջազգային օրն է: Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է մասնակցելու օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին, որոնք կանցկացվեն այգու հանրային տարածքում: Կրտսեր և միջին դասարանների երեխաների համար նախատեսված ծրագրում ներառված են խաղեր, վիկտորինաներ, բնության պահպանության թեմայով ցուցահանդես, որոնք ուղեկցվելու կամ ընդմիջվելու են համերգային համարներով: Խաղերի հաղթողներին կտրվի Կենդանաբանական այգու մեկանգամյա այցելության տոմս՝ նախատեսված երկու անձի համար։ Դպորցական խմբերն իրենց հետ պետք է ունենան թռչնաբույն պատրաստելու նյութեր և պարագաներ: Նրանց կտրվի 60 րոպե ժամանակ, որպեսզի տեղում պատրաստեն թռչնաբները. լավագույն խումբը, որպես պարգև, կստանա հեծանիվ: Կխրախուսվեն նաև այն դպրոցները, որոնք իրենց հետ բերված թափոններից (պլաստիկ շշեր, տարաներ, տոպրակներ, փրփրաթիթեղ (пенопласт)  և այլն)  «թափոնե թռչուն» կպատրաստեն։ Վիկտորինաները ...Ավելին ...


22.01.2018

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար

Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգում ընթացող շինբարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված,սույն թվականի հունվարի 23-ից փետրվարի 4-ը այգին փակ է լինելու այցելուների համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունԱվելին ...


04.10.2017

Աշխատանքային նոր ժամացանկ

Աշխատանքային նոր ժամացանկ Սիրելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվում են: Այսուհետ տոմսերը կվաճառվեն 10:00-ից մինչև 17:00-ն, իսկ այգու տարածքում շրջելու հնարավորություն կունենաք մինչև 18:00-ն:Ավելին ...


30.08.2017

Շրջայց տնօրենի հետ

Կենդանաբանական այգի. տնօրենը հրավիրում է զբոսանքի Երեւանի կենդանաբանական այգին մեկնարկում է «Շրջայց տնօրենի հետ» շարքը՝ հատուկ տոմսակներով։ Սա ոչ միայն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ճանաչողական հաճելի էքսկուրս է, այլև հրաշալի հնարավորություն ծանոթանալու Այգու ընթացիկ և առաջիկա ծրագրերին, ստանալու նրա զարգացմանն ու առօրյա խնդիրներին առնչվող բոլոր հարցերի պատասխաններն անձամբ Կենդանաբանական այգու տնօրենից: «Շրջայց տնօրենի հետ» փաթեթը ներառում է ·         շրջայց տնօրենի հետ Կենդանաբանական այգու ողջ տարածքով, ·         կենդանիների զբաղվածությանը հետևելու հնարավորություն, ·         կենդանիներին անձամբ կերակրելու հնարավորություն, ·         լուսանկարներ «դեպքի վայրից», ·         ա...Ավելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-35 Հաջորդ Վերջին

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք