Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

13.03.2019

Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շենրի ստերջացման աշխատանքներին

Այսօրվանից Երևանի կենդանաբանական այգին կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում: Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն: Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ և կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու և իրականացնելու համար: Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տվյալների Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքու...Ավելին ...


07.11.2018

Պատվոգիր կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքներում ունեցած մեծ ավանդի համար:

ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի գալա ընթրիքին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 15-ամյակի առթիվ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Ռուբեն Խաչատրյանին հանձնեցին պատվոգիր՝ վայրի բնության պահպանման և Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքներում ունեցած մեծ ավանդի համար: Ընթրիքին Երևանի կենդանաբանական այգու 6 աշխատակիցների մեծ ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար հաձնեցին շնորհակալագրեր: Տարբեր մասնավոր կառույցներում պահվող փրկված արջերի վանդակներից քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի պատրաստած արձանիկն էլ Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի ունեցած ավանդի համար էր, որն էլ հանձնեցին նրա որդուն՝ Արման Աբովյանին: Ի դեպ, ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի ընթացքում ստացած նվերների համար գուցե արժե մի փոքրիկ թանգարան բացել:Ավելին ...


07.11.2018

Ավարտվեց 24-րդ ԵԱՌԱԶԱ կոնֆերանսը, որն առաջին անգամ էր անցկացվում Երևանում:

Ավարտվեց 24-րդ ԵԱՌԱԶԱ կոնֆերանսը, որն առաջին անգամ էր անցկացվում Երևանում: 4 օր շարունակ 80 կենդանաբանական այգիներից ժամանած 120 մասնակիցներն ունեցան զեկուցումներ, կիսվեցին իրենց փորձով ու քննարկեցին մասնագիտական կարևոր հարցեր: ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի կազմակերպինչները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է՝ ՀՀ Բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո:Ավելին ...


07.11.2018

Այսօր ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի վերջին օրն է:

Չեխիայի Խլեբի կենդանաբանական այգու ներկայացուցիչների ելույթը իրենց մոտ պահվող Douc langur տեսակի կապիկների մասին էր: Այս տեսակից Եվրոպական ոչ մի այլ երկրում էլ չես գտնի: Դրանք ապրում են Հարավային Ասիայում՝ Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում: «Սա մեր հաջողությունն է, որը 5 տարվա ծանր աշխատանքի ու բանակցությունների արդյունք է: Կենդանաբանական այգում մենք համապատասխան պայմաններ ենք ստեղծել, որ կենդանիները կարողանան դիմանալ: Ուսումնասիրել և գտել ենք տերևներ, որոնք առավել նման են իրենց կերին: Ի դեպ, մեզ մոտ աշխատում են վիետնամցիներ, որոնք օգնում են ճիշտ խնամել կապիկներին», - ասում է Ռենե Ֆրանեկն՝ Չեխիայի Խլեբի կենդանաբանական այգու տնօրենը:Ավելին ...


07.11.2018

Հիրոֆումի Վաթաբեն և Տոմոկո Յաբեն ԵԱՌԱԶԱ կոնֆերանսին ներկայացնում են Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգին:

Հիրոֆումի Վաթաբեն և Տոմոկո Յաբեն ԵԱՌԱԶԱ կոնֆերանսին ներկայացնում են Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգին: «Մենք 4 տարի առաջ հրավիրված էինք մասնակցելու Մոսկվայի կենդանաբանական այգու 150 ամյակին, ինչից հետո էլ հրավեր ստացանք մասնակցելու ԵԱՌԱԶԱ կոնֆերանսին: Մենք չենք հասկանում ռուսերեն, բայց շփվում ենք նրանց հետ, որոնք գիտեն անգլերեն: Հենց նրանք էլ օգնում են թարգմանության հարցում: Այսպես էլ կիսվում ենք մեր փորձով ու նոր բաներ սովորում», - ասում է Հիրոֆումի Վաթաբեն: Նրանք վաղը իրենց ելույթում կպատմեն Ուենո կենդանաբանական այգու կենդանիների պահպանման մասին:Ավելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-35 Հաջորդ Վերջին

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք