Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

13.03.2019

Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շենրի ստերջացման աշխատանքներին

Այսօրվանից Երևանի կենդանաբանական այգին կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում: Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն: Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ և կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու և իրականացնելու համար: Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տվյալների Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքու...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք