Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

30.08.2017

Շրջայց տնօրենի հետ

Կենդանաբանական այգի. տնօրենը հրավիրում է զբոսանքի Երեւանի կենդանաբանական այգին մեկնարկում է «Շրջայց տնօրենի հետ» շարքը՝ հատուկ տոմսակներով։ Սա ոչ միայն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ճանաչողական հաճելի էքսկուրս է, այլև հրաշալի հնարավորություն ծանոթանալու Այգու ընթացիկ և առաջիկա ծրագրերին, ստանալու նրա զարգացմանն ու առօրյա խնդիրներին առնչվող բոլոր հարցերի պատասխաններն անձամբ Կենդանաբանական այգու տնօրենից: «Շրջայց տնօրենի հետ» փաթեթը ներառում է ·         շրջայց տնօրենի հետ Կենդանաբանական այգու ողջ տարածքով, ·         կենդանիների զբաղվածությանը հետևելու հնարավորություն, ·         կենդանիներին անձամբ կերակրելու հնարավորություն, ·         լուսանկարներ «դեպքի վայրից», ·         ա...Ավելին ...


11.05.2017

Պաղպաղակի օր․ քաղցրահամ տոն Կենդանաբանական այգում

Օգոստոսի 5-ին «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում անցկացվեց Այգու թերևս ամենաքաղցրահամ ու զովացուցիչ միջոցառումներից մեկը։ Վաղ առավոըից մինչ ուշ երեկո այգու հանրային տարածքում այցելուները հնարավորություն ունեին վայելելու արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը՝ ուրախ երաժշտություն, խաղ-մրցույթներ ու շատ-շատ պաղպաղակ խորհրդանշական ընդամենը 50 դրամ արժողությամբ։ Օրը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով ու մսակտորներով պատրաստված հատուկ #արջային #պաղպաղակը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով ու մսակտորներովՕրը պաղպաղակային էր նաև արջերի համար։ Այցելուները հետևեցի թե ինչպես են Կենդանաբանական այգու անդրկովկասյան գորշ արջերը վայելում մրգերով ու բանջարեղենով հատուկ իրենց համար պատրաստված արջային պաղպաղակը։ Այգու հանրային տար...Ավելին ...


04.08.2017

«Պաղպաղակի օր» Կենդանաբանական այգում

 Օգոստոսի 5-ին «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ Առավոտյան ժամը 10-ից մինչ ուշ երեկո այցելուներին սպասվում է ուրախ երաժշտություն, խաղ-մրցույթներ ու շատ-շատ պաղպաղակ խորհրդանշական ընդամենը 50 դրամ արժողությամբ։ Պաղպաղակի վաճառը կիրականացվի առավոտյան 10:00-ից 15:00-ն, իսկ դրանից ստացված ողջ հասույթը կուղղվի Կենդանաբական այգու անդրկովկասյան գորշ արջերի խնամքին։ Քաղցրահամ հյուրասիրությունը տրամադրում է Ashtarak Kat «Աշտարակ Կաթ» ընկերությունը։Այգու հանրային տարածքում այցելուներին է սպասվում նաև էկոտաղավար, որտեղ դպրոցահասակ երեխաները տեղում թափոններից կպատրաստեն պաղպաղակի մակետ, իսկ այցելուները հնարավորություն ունենան հետևելու երեխաների աշխատանքի ընթացքին։Օրը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով...Ավելին ...


02.08.2017

COAF-ի երեխաները՝ եղնիկի խնամակալ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու համայնքների ավելի քան 70 երեխա հուլիսի 18-ից 21-ն առաջին անգամ այցելեց Երևանի կենդանաբանական այգի։ Հիմնադրամի «Աջակցություն խոսքի դժվարություններ ունեցող երեխաներին» ծրագիրը լոգոպեդական ծառայություն է մատուցում Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքների ավելի քան 100 երեխայի, ովքեր խոսքի խնդիրներ ունեն: «Լոգոպեդական աշխատանքի արդյունքում երեխաները ոչ միայն կարողանում են շտկել խոսքը, այլև ավելի հեշտ հաղորդակցվել շրջապատի հետ։ Թերապիայի տեսակներից մեկն էլ հենց կենդանիների հետ շփումն է»,- ասում է COAF-ի խոսքի դժվարություններ ունեցող երեխաների աջակցության ենթածրագրի համակարգող Մարուսյա Բազինյանը։ Այգու փոքրիկ այցելուներն ականատես եղան, թե ինչպես են լվանում գետաձիու ատամները, հնարավորություն ունեցան շոյելու մեծ ու խաղաղ օձին, անչափ զվարճացան՝ տեսնելով սառը ջրի շիթերի ներքո զովացող փղիկին. «Փղիկը, իրոք որ, շատ մեծ է»,- հի...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք