Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

10.07.2017

Երբ թվերը մեկնաբանության կարիք ունեն

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է Կենդանաբանական այգու պաշտոնական պարտասխան-պարզաբանումը, որն ուղղված է ավելի վաղ թերթում տեղ գտած «Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում կենդանաբանական այգում» խորագրով նյութում բարձրաձայնված հարցերին: «Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթը տարածել էր «Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում կենդանաբանական այգում» խորագրով հրապարակումը, որի շրջանակում լրագրողը թերեւս ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ տալով այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «Թե կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը 106.5 մլն դրամը ինչի վրա է ծախսել կամ ինչեր է ձեռք բերել դրանով, փաստաթղթում նշված չէ» կամ «այս գումարով այգու աշխատակիցները, այդ թվում եւ տնօրենը, ուր են գործուղվել, ինչ նպատակով, արդյո՞ք նրանց ավիատոմսերը բիզնես կարգով են գնվել, կամ այդ գործուղումներից այգու վիճակը բարելավվե՞լ է, թե՞ ոչ»: «Թալան» ակնարկող միակ «փաստարկը», թերեւս, այն է, որ այգ...Ավելին ...


03.07.2017

Կենդանաբանական այգին տեղեկացնում է

Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ հատվածի հիմնական մասն այսուհետ բաց է այցելուների համար: Սա ենթադրում է, որ այսուհետ այցելուները հնարավորություն կունենան տեսնելու նաև բորենի, գայլ, ընձառյուծ, կատվային լեմուր, առյուծ, հիմալայան արջ կենդանատեսակներին: Վագրերի ազատավանդակի հարակից տարածքը շարունակում է փակ մնալ: Տեղեկացնում ենք, սակայն, որ Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 9-ից մինչև 22:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերից): Տոմսերի վաճառքը մինչև 21:00-ն: Հիշեցնենք, որ այժմ իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:Ավելին ...


03.07.2017

Թափոններից կենդանիներ. ներկայացնում են «Բնասերներ»-ը

Հունիսի 22-ին Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում տեղի ունեցավ Այնթափի N2 դպրոցի «Բնասերներ» ակումբի ցաուցահանդեսը: «Դու բնության մի մասնիկն ես» խորագիրը կրող կրթաճանաչողական նախաձեռնությունը միաժամանակ երկու բնապահպանական խնդիր էր բարձրաձայնում՝ կենդանիների պաշտպանություն և թափոնների վերամշակում. ցուցանհանդեսի բոլոր նմուշները պատրաստված էին թափոններից և ներկայացնում էին Հայաստանի վտանգանգված կենդանատեսակները։ Միջոցառումը ոչ միայն ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների մասին տեղեկություններ ստանալու, այլև ստացած գիտելիքները ամրապնդելու հրաշալի առիթ էր։ Կազմակերպիչները նախապատրաստել էին տարբեր խաղ-մրցույթներ, որոնց հաճույքով մասնակցում էին մեծ ու փոքր այցելուները: «Վտանգված կենդանատեսակների մասին միայն խոսքով հանրությանը հիշեցնելը կարծում եմ այլևս արդյունավետ չէ: Այս ձևաչափը նախ օգնում է իմ սաներին ավելի համակողմանի ծանոթանալ խնդիր, իսկ նմուշների պատրաստման գործընթացը կ...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք