Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

31.05.2017

Հունիսի 1-ը Կենդանաբանական այգում

Հունիսի 1-ին «Երևանյան ամառ 2017»-ի շրջանակում Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է բոլորին մասնակցելու Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Սիրված հեքիաթների հերոսներ ու ծաղրածուներ, տոնական համերգ, ուրախ երաժշտություն, տիկնիկային ներկայացումներ ու թեմատիկ ցուցահանդեսներ. ձեզ գունառատ ու ջերմ օր է սպասվում։ Միջոցառման բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան ժամը 13:00-ին։ Ուշադրություն: Հունիսի 1-ին Կենդանաբանական այգու մուտքը վճարովի է՝ մինչև 16 տարեկանների համար մուտքավճարը 200 դրամ է, իսկ մեծահասակաների համար` 600: Այգում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու մի հատվածը այցելուների համար ժամանակավորապես փակ է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը:Ավելին ...


06.05.2017

Արտակարգ պատահար․Կենդանաբանական այգին տեղեկացնում է

Այսօր՝ մայիսի 6-ին, վաղ առավոտյան, Երևանի կենդանաբանական այգու անվտանգության ծառայության աշխատակիցներից հաղորդում է ստացվել, որ մի խումբ շներ ներխուժել են Այգու Եվրոպական եղնիկների ազատավանդակ և հարձակվել կենդանիների վրա։ Պատահարի արդյունքում երկու եղնիկ անկում են ապրել, մի քանիսը ստացել տարբեր չափի վնասվածքներ։ Եղնիկները ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, վնասված կենդանիների կյանքին վտանգ չի սպառնում։Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք