Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

31.03.2017

Կենդանաբանական այգին տեղեկացնում է

Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի մի հատվածը 2017 թ.-ի ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար: Տեղեկացնում ենք, սակայն, որ Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 10-ից մինչև 20:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերից): Տոմսերի վաճառքը մինչև 19:00-ն: Հիշեցնենք, որ այժմ իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Ավելին ...


27.03.2017

Քանի՞ գրամ վարսակ է ուտում եվրոպական եղնիկը․ հաշվում են աշակերտները

Մարտի 22-ին Երևանի կենդանաբանական այգում անսովոր բացօթյա դաս էր։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները այգի էին եկել ոչ թե կենսաբանության, այլ մաթեմատիկայի ուսուցչի ուղեկցությամբ։ «Կենդանիների մասին թվերի ու մաթեմատիկայի լեզվով» ձևաչափով կազմակերպված կրթաճանաչողական միջոցառման նախաձեռնողը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Բաբայանն է։ «Ես ուզում եմ ցույց տալ իմ աշակերտներին, որ մաթեմատիկան չի ամփոփվում դասագրքով, որ կամա, թե ակամա նրանք մաթեմատիկան իրենց հետ տանելու են կյանքի ցանկացած ոլորտ։ Իսկ այլ ոլորտների ու մաթեմաթիկայի միջև եղած կապը հաստատող առաջին դասը որոշեցի սկսել նրանց ամենասիրելի ու հաճելի վայրերից մեկից՝ Կենդանաբանական այգուց»,- նշում է Հասմիկ Բաբայանը։ Կրթահամալիրի յոթերորդ դասարանի աշակերտները նախ շրջեցին այգու տարածքում։ Փոքրիկները ոչ միայն ծանոթացան այգում բնակվող կենդանիներին, այլև տեղեկացան, թե ինչքան հաճախ են աշխատակիցներն օգտագ...Ավելին ...


13.03.2017

Մրցում են «կենդանագետները»

Մարտի 10-ին Երևանի 198 ավագ դպրոցում ինտելեկտուալ վիկտորինա էր՝ նվիրված կենդանական աշխարհին։ Խաղի նախաձեռնողն ու մասնակիցները «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակի անդամներն էին։ Դեռևս 2011 թ.-ից Երևանի 198 ավագ դպրոցում գործող «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակը կոչված է արատադասարանային աշխատանքների միջոցով խորացնելու, հարստացնելու ավագ դպրոցի աշակերտների` բնագիտական ոլորտի գիտելիքներն ու ամրապնդելու նրանց կապը կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ: Խմբակի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքները իրենց տեղն են գտնում նաև yamer վիրտուալ հարթակում` աշակերտների համար ստեղծելով միջավայր, որը հնարավորություն կտա միաժամանակ կիրառելու նաև տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքն ու հմտությունները: Ստեղծման առաջին իսկ օրվանից Վիրտուալ կենդանաբանական այգին ակտիվորեն համագործակցում է իրական Կենդանաբանական այգու հետ: «Կենդանաբանական այգու հետ մեր դպրոցի համագործակցություն...Ավելին ...


13.03.2017

Աշխատանքային նոր ժամացանկ

Սիրելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ 2017 թ.-ի մարտի 13-ից Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվում են: Այսուհետ տոմսերը կվաճառվեն 10:00-ից մինչև 18:00-ն, իսկ այգու տարածքում շրջելու հնարավորություն կունենաք մինչև 19:00-ն:Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք