Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

28.12.2016

Այգին տոնական օրերին

Հարգելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ առաջիկա տոնական օրերին Երևանի կենդանաբանական այգին աշխատելու է սովորականից այլ ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ներառյալ Կենդանաբանական այգու տոմսարկղը կաշխատի ժամը 11:00-ից 16:00-ն: Տոմսերի գներն անփոփոխ են: Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ ու մաղթում ամենայն բարիք:Ավելին ...


07.12.2016

Ամփոփվեց հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դեկտեմբերի 5-ին, Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալեցին համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին։ Դեռևս 2015-ի հունիսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկեց FPWC-ի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որի հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է: Այս տարի հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկեց հոկտեմբերին։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ՝ ավելացել է հիպոթերապիայով զբաղվելու օրերի քանակը. նախկին երկուսի փոխարեն` շաբաթական երեք օր, ինչի շնորհիվ բուժական ձիավարության դասերին մասնակցելու հնարավորություն ունեցան ինչպես նա...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք