Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

17.10.2016

Կենդանաբանական այգին` գերմաներեն սովորելու «գործիք»

Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգու «պաշտոնական լեզուն» գերմաներենն էր. Այգում անցկացված դաս-միջոցառման հիմնական նպատակը մասնակից պատանիների գերմաներենի բառապաշարը զարգացնելն էր: Ինտերակտիվ դասի մասնակիցները Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողներն էին: Նախաձեռնութան հեղինակ, գերմաներենի դասախոս Ջուլիետա Միսկարյանը «Սովորել գերմաներեն կենդանաբանական այգում» խորագրով դասը մշակել է Գյոթեի ինստիտուտի կողմից անցկացվող ծրագրի շրջանակում: Սա արդեն թվով երկրորդ ինտերակտիվ կրթական միջոցառումն է: Նախորդ փորձառութունը մեկ տարի առաջ էր. «Միավորվենք հանուն կայուն զարգացման» խորագրով եվրոպական նախագծի շրջանակում անցկացվող նախաձեռնության նպատակը ուսանողներին բնապահպանական շարժման մեջ ներգարվելն էր: Միսկարյանի ղեկավարած խումբը որպես աշխատանքի թեմա ընտրել էր կենդանիներին և նրանց խնամքը, իսկ որպես աշխատանքի տարածք՝ Երևանի կենդանաբանական այգին: Կենդանաբանական այգու հետ համագործակցության մ...Ավելին ...


17.10.2016

Կենդանաբանական այգու ձիերը շարունակում են երեխաների հետ աշխատանքը

Երևանի կենդանաբանական ագու ձիարշավարանում վերսկսվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հիպոթերապիայի ծրագիրը: Հոկտեմբեր ամսից հաշմանդամութուն ունեցող տասնյակ երեխաներ այգու ձիարշավարանում շաբաթը երեք օր անվճար ձիավարելու և հատուկ վարժանքների մասնակցելու, իսկ մնացած օրերին իրենց հետ աշխատող ձիերի հետ շփման` անձամբ կերակրելու և խնամելու հնարավորություն ունեն: Այգու ձիերի հետ բարեկամութան այս պատմութունը մեկնարկել է դեռևս մեկ տարի առաջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությունն իրականութուն է դարձել հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցութան շնորհիվ: Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման և ձիավարության միջոցով: Վերջին տասնամյակներում այն համարվում է տարբեր հաշմանդամություններ ունեցող անձանց ու հատկապես երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձև...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք