Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

22.09.2016

Աշնանային Ժամանակացույց

Սիրելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ից Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվում են: Այսուհետ տոմսերը կվաճառվեն 9:00-ից մինչև 19:00-ն, իսկ այգու տարածքում շրջելու հնարավորություն կունենաք մինչև 20:00-ն:Ավելին ...


16.09.2016

Երբ միանում են իրականն ու վիրտուալը

Երևանի թիվ 198 դպրոցում գործող «Վիրտուալ կենդանաբանական այգի» ակումբի հետ այս ուսումնական տարվա համագործակցությունն արդեն սկսված է: Դեռևս 2011 թվականից Երևանի 198 դպրոցում գործում է «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակը, որը կոչված է արատադասարանային աշխատանքների միջոցով խորացնելու, հարստացնելու ավագ դպրոցի աշակերտների` բնագիտական ոլորտի գիտելիքներն ու ամրապնդելու նրանց կապը կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ: Խմբակի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքներն իրենց տեղն են գտնում վիրտուալ հարթակում` աշակերտների համար ստեղծելով միջավայր, որը հնարավորություն կտա միաժամանակ կիրառելու նաև տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքն ու հմտությունները: Ստեղծման առաջին իսկ օրվանից խմբակի ղեկավար Մարինե Ապրեսյանի նախաձեռնությամբ` Վիրտուալ կենդանաբանական այգին ակտիվորեն համագործակցում է իրական Կենդանաբանական այգու հետ: Խմբակում ընդգրկվում են 10-րդ դասարանի աշակերտները, ուստի յո...Ավելին ...


09.09.2016

Կենդանաբանական այգու բարեկարգման և արդիականացման երկրորդ փուլը մեկնարկեց

Այս տարվա օգոստոսին սկսվել է Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլը, որն իրականացվում է դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագծի շրջանակում:  Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող Կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքների առաջին փուլի արդյունքները հանրությունը գնահատելու հնարավորություն ուներ դեռևս 2015 թ.-ի հունիսից: Այս ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային փորձագետների և ոլորտի նեղ  մասնագետների հետ համագործակցության արդյունքում մշակվել են 2-րդ փուլով  նախատեսված նոր ազատավանդակների նախագծերը, իսկ շաբաթներ առաջ արդեն սկսվել են շինարարական աշխատանքները:  Բարեկարգման երկորդ փուլով  նախատեսված հիմնական աշխատանքների ցանկում արջերի և գայլերի, աֆրիկյան առյուծների, գիշատիչ թռչունների ընդարձակ ազատավանդակների, ինչպես նաև կարանտին կենտրոնի կառուցումն է:  Այս պահին հ...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք