Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

25.07.2016

Կենդանաբանական այգին` բացօթյա արվեստանոց

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ հուլիսի 22-ին, արդեն իններորդ անգամ կազմակերպել էին «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը։ Այս տարի գունագեղ բացօթյա արվեստանոցի էր վերածվել Երևանի կենդանաբանական այգին։ «Այս նկարների օգնությամբ ամեն օր մասնագիտական բառապաշարով քննարկվող բնապահպանական խնդիրները գույն և բովանդակություն են ստացել` դառնալով առավել ազդեցիկ ու սթափեցնող: Բնապահպանական խնդիրների մասին պատմող այս նկարներում անսահման սեր ու լավատեսություն կա: Սրանք են ապագային ուղղված մեր «կանաչ» նախաձեռնությունների հաջողության կարևորագույն նախապայմանները»,-ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: «Նկարչական oր» միջոցառումն իրականացվում է Համահայկական նկարչական ամենամյա մրցույթ-նախագծի շրջանակում: Այս տարի միջոցառման շրջանակում ամփոփ...Ավելին ...


20.07.2016

Գունառատ տոն Կենդանաբանական այգում

Հուլիսի 22-ին Երևանի կենդանաբանական այգին մի քանի ժամով կվերածվի բացօթյա արվեստանոցի: Համահայկական 9-րդ նկարչական մրցույթի շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ իններորդ անգամ նախաձեռնում է ամենամյա «Համահայկական նկարչական օր» միաջոցառումը, որի ընթացքում կպարգևատրվեն Համահայակական 7-րդ և 8-րդ նկարչական մրցույթների հաղթողները: Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի համար կազմակերպիչներն առանձնացրել են 3 հիմնական թեմա` • Եթե բնությունը խոսեր, • Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին, • Երկրագունդն առանց մեզ: Գունառատ նկարչական օրը մեկնարկում է առավոտյան ժամը 11:30-ին: Մինչ երեկո Այգու հանրային տարածքում 5-16 տարեկան հարյուրավոր երեխաներ հանարավորություն կուեննան թղթին հանձնել մրցույթի թեմաներն արտացոլող իրենց նկարները: Նկարարեչական եռուզեռին միանալու հնարավորություն կունենան նաև Կենդանաբանական այգու այցելուները: Արդե...Ավելին ...


18.07.2016

Ազատավանդակում ծնված ազատ այծիկը

Բեզոարյան այծի այս փոքրիկ ձագուկը Երևանի կենդանաբանական այգու թերևս ամենազատ կեդանին է: Նա լույս աշխարհ է եկել այս տարվա հունիսի 11-ին ու ծնված օրվանից ապրում է ոչ թե ազատավանդակում, այլ ազատորեն շրջում է այգու տարածքում: Առաջաին իսկ օրվանից, երբ մասնագետները հավաստիացան, որ նորածին բեզոարի մայրը չի խնամում ձագին, Այգու գլխավոր կենդանաբույժը ժամանակավորապես ստանձնեց բեզոարյան այծի մայրիկի պարտավորությունները: Ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ արդեն մարդամոտ դարձած ձագուկը շարունակում է փոքրիկ շան նման ամենուր հետևել այգու կենդանաբույժին: Աշխատակիցները նույնիսկ կատակում են` Հարությունին գտնելու համար փնտրեք բեզոարին: Այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը նշում է, որ նման դեպքեր կենդանաբանական այգիներում պարբերաբար լինում են: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն էլ այդպիսի մի քանի դեպքերի անմիջական ականատեսն են եղել: Այսպիսի վառ օրինակ էր նաև Հայկական մուֆլոնի ձագուկը, որին...Ավելին ...


15.07.2016

Զբոսաշրջային ընկերություններին ներկայացվել են Կենդանաբանական այգու՝ որպես զբոսաշրջային միջավայրի նոր հնարավորությունները

 Երևանի կենդանաբանական այգին, հանդիսանալով քաղաքային հանգստի լավագույն վայրերից մեկը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջիկների շրջանում։ Հենց այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակութի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը, մշտապես համագործակցելով զբոսաշրջային ընկերությունների հետ, վերջինների համար կազմակերպել էր ճանաչողական այց Կենդանաբանական այգի: Այցի ընթացքում ընկերություններին են ներկայացվել վերջին տարիներին այգում իրականացված բարեփոխումներն ու հատկապես վերակառուցման շնորհիվ ստեղծված նոր պայմաններն ու հնարավորությունները։   Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները, իրենց փոքրիկների հետ շրջելով այգում, ծանոթացել են առաջարկվող ծառայություններին, գնային համակարգին, ներկա եղել կենդանիներին կերակրելու և խնամելու պահերին։  Այցի ավարտին զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ այգին հրաշալի ժամանցային վայր է, որը...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք