Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

29.06.2016

Արցախցի երեխաները Կենդանաբանական այգում

Հունիսի 28-ին «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգին հյուրընկալեց ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 30 արցախցի երեխաների: Փոքրիկներն իրենց հարազատների հետ ամառային հանգստի մի մասն անցկացնում են Երևանում ԼՂՀ-ում գործող «Մայրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան և ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Երեխաներից շատերն առաջին անգամ էին Այգում: Նրանք հաճույքով զբոսնեցին, կերակրել կենդանիներին: Փոքրիկների երևանյան արկածների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Լուսանկարները` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունԱվելին ...


29.06.2016

«Կենդանաբանական» աջակցություն փախստականներին

Հունիսի 25-ին «Փախստականների ինտեգրում կրթության միջոցով» ծրագրի շրջանակում շուրջ հինգ տասնյակ ապաստան հայցող, փախստական սիրահայեր այցելել էին Կենդանաբանական այգի:  Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ: Կենդանաբանական այգին միացել էր նախաձեռնությանը` կազմակերպելով անվճար այցելություն ծրագրի շահառուների համար: Ծրագրի ղեկավար Մարինե Թունյանը նշեց, որ Այգին շահառուների համար հրաշալի միջավայր է միմյանց ճանաչելու, իրենց բախտակից հայրենակիցների հետ շփվելու համար: Հյուրերը նախ մասնակցեցին սողունների բացօթյա ցուցադրությանը, ապա շրջեցին այգու տարացքում, մասնակցեցին կենդանիների հանրային կերակրումներին, անձամբ կերակրեցին եվրոպական եղնիկներին: Այգու ուրախ և ճանաչողական էքսկուրսին միացել էին նաև ծրագրի մյուս գերծընկեր կառույցների` Միգրացիոն պետական ծառայության և Հայկական Կարմիր Խաչի նկերության ներկայացուցիչները: Միգրացիոն պետական ծառա...Ավելին ...


10.06.2016

Կենդանիները Աբովյան քաղաքի փոքրիկ նկարիչների աչքերով

Կենդանաբանական այգու կրթական կենտրոնի պատերը զարդարելու նպատակով այգում մշտական բնակություն են հաստատել Աբովյանում «ծնված» թութակը, վագրը, կապիկն ու եղնիկը: Բոլոր այս կենդանիները, իսկ ավելի ճիշտ` նրանց նկարները, Այգի էին բերվել բացօթյա ցուցադրության մասնակցելու նպատակով. հունիսի 9-ին Կենդանաբանական այգու հանրային տարածքում անցկացվեց Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների և Աբովյանի պետական քոլեջի դիզայնի բաժնի ուսանողների թեմատիկ աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդեսին ներկա էին նաև աշխատանքի հեղինակ երեխաներն ու նրանց ծնողները: Ցուցադրության պաշտոնական բացումն ազդարարեց Աբովյանի գեղարվեստի դպրոցի փոխտնօրեն Գայանե Սարգսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակից սաներին` նշելով, որ այս ցուցադրությունն էլ Աբովյանի տաղանդավոր փոքրիկների ինքնատիպ ներդրումն է կենդանիների իրավունքնրին առնչվող խնդիրների բարձրաձայնման, նրանց նկատմամբ մարդկանց սերն ամրապնդելու գործում: Աբովյանի գեղա...Ավելին ...


08.06.2016

ԱԻՆ փրկարարները սովորում են աշխատել սողունների հետ

Հունիսի 6-ին և 7-ին Երևանի կենդնաբանական այգի էին ժամանել միաժամանակ 20 ԱԻՆ փրկարար: Պատճառը սակայն ոչ թե արտակարգ իրավիճակն էր, այլ կենդանիների հետ աշխատելու վերաբերյալ դասընթացը: «Կենդանիների հայտնաբերման և վնասազերծման հմտություններին տիրապետելու և տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով երկօրյա խտացված դասընթացի հիմնական թեման այս անգամ սողուններն էին: Երկու տասնյակ փրկարարներին վերապատրաստում էր Երևանի կենդանաբանական այգու տեռարիում ստորաբաժանման ավագ մասնագետ, սողունագետ Կարեն Մարտիրոսյանը: Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ աշխատանքը մի քանի տարվա պատմություն ունի: Թրեյնինգի առաջին օրը տեսական էր: Մասնագետը մասնակիցներին տրամադրեց օձերի վարքագծի, արտաքին առանձնահատկությունների, թունավոր օձերի տարբերակիչ նշանների և անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնության ցուցաբերման մասին հիմնական տեղեկությունները: Կարեն Մարտիրոսյանի խո...Ավելին ...


03.06.2016

Թուղթ և մետաղ. Կենդանաբանական այգում անսովոր թռչուններ են ցուցադրվել

Երևանի կենդանաբանական այգու թռչունների հավաքածուն հունիսի 2-ին ժամանակավորապես համալրել էին շուրջ 2 տասնյակ նոր ու ինքնատիպ թռչուններ: Այդ թռչունները, սակայն, ոչ թե բնական էին, այլ պատրատված մարդու ձեռքով. կեսօրից այգու հանրային տարածքում ցուցադրվում էին Երևանի հ. 39 հիմնական դպրոցի 6 և 7-րդ դասարանի աշակերտների` նախորդ ուսումնական տարվա ընթացքում պատրաստած թղթե արձանիկները: Հիմնականում թռչուն-ցուցանմուշներից բաղկացած հավաքածուն ներառում էր նաև կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև թղթե տիկնիկների 5 նմուշներ: Թռչունները պատրաստող աշակերտները ևս ներկա էին ցուցադրությանը և Այգու թռչունների բաժնի աշխատակցին անձամբ էին պատմում, թե ինչու են ընտրել տվյալ թռչնատեսակն ու ինչպես են պատրաստել այն: Ցուցանմուշներից պատրաստման հիմնական «մեղավորը» 39 դպրոցի կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանն է: Նրա խոսքերով` յուրաքանչյուր երեխա և յուրաքանչյուր թռչուն անհատական մո...Ավելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-6 Հաջորդ Վերջին

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք