Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

23.05.2016

Օրվա հերոսը կրիաներն են

Մայիսի 23-ը Կրիաների համաշխարհային օրն է: Տոնը նշվում է 2000 թ.-ից Կրիաների փրկության ամերիկյան ասոցիացիայի (American Tortoise Rescue) նախաձեռնությամբ: Վերջինս նպատակ ուներ հատուկ օրվա միջոցով բարձարացնել կրիաների նկատմամբ հանրության ուշադրության և իրազեկության մակարդակը, խթանել մարդկանց` կրիաների թվաքանակի պահպանմանն և ավելացմանն ուղղված գործունեությունը: Կրիաների համաշխարհային օրն աշխարհում նշվում է տարբեր ձևով: Շատ երկրներում կազմակերպվում են կրթական-տեղեկատվական միջոցառումներ, որոշ երկրներում նաև դիմակահանդեսներ, որի մասնակիցները փողոց են դուրս գալիս կրիաներ հիշեցնող հագուստներով: Երևանի կենդանաբանական այգում ևս պահպանվում և ցուցադրվում են կրիաներ: Այս օրերին այգում ցուցադրվում է 4 տեսակի շուրջ հինգ տասնյակից ավելի կրիա: Դրանց մի մասին կարելի է տեսնել ոչ միայն հատուկ կրիաների համար նախատեսված ազատավանդակներում կամ տերարիումներում, այլև այլ կենդանիների համար նախատեսված ջրամբարներու...Ավելին ...


16.05.2016

Այգու ավտոբուսը նորից «անցնում է գործի»

Երևանի կենդանաբանական այգու ավտոբուսը վերսկսել է իր աշխատանքը: Այսուհետ առավոտյան 11:00-ից մինչև 18:30-ը ավտոբուսը ժամը մեկ կիրականացնի այցելուների անվճար տեղափոխություն Երևանի մետրոյի Երիտասարդական կայարանի հարևանությամբ տեղակայված կանգառից Երևանի կենդանաբանական այգի և հակառակ ուղղություններով: Կանգառում գործում է նաև Երևանի կենդանաբանական այգու տոմսարկղ: Աշխատանքային ժամերը` 11:00-18:00: Ավտոբուսի չվացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:  Բարի գալուստ Երևանի կենդանաբանական այգի:Ավելին ...


12.05.2016

Պարզաբանում կենդանատեսակների տարեկան անկման ցուցանիշների վերաբերյալ

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը Երևանի կենդանաբանական այգու կողմից տրամադրված տվյալների` 2015թ. ընթացքում Կենդանաբանական այգում գրանցվել է ընդհանուր թվով 122 կենդանու անկում, այդ թվում` ձկներ` 58, թռչուններ`42, կաթնասուններ` 17 (որոնցից 8-ը` գիշատիչ, 9-ը՝ խոտակեր) հաշվետու տարում ընդհանուր թվով ծնված 13 (որից՝ 12-ը՝ սմբակավոր, 1-ը՝ պրիմատ) և ձեռքբերված 59 կենդանու (որից` 11-ը՝ գիշատիչ, 11-ը՝ պրիմատ, 36-ը՝ թռչուն) դիմաց: Արձանագրված անկումները կազմում են Երևանի կենդանաբանական այգում պահվող և ցուցադրվող կենդանիների ընդհանուր քանակի շուրջ 5%-ը (առանց համալրված կենդանիների հաշվարկի), որոնց անկման և խոտանման պարզաբանումները ներկայացված են ստորև. Ձկներ (Pisces) 2015թ. Երևանի կենդանաբանական այգում անկում ապրած կենդանիների տեսակարար կշռի մեջ ամենամեծ բաժինը կազմում են ձկները (58-ը 122-ից), ինչը պայմանավորված է վերջիններիս կենսաբանական առանձնահատկություններով, մասնավորապես կյանքի...Ավելին ...


02.05.2016

Տարեշրջանը բացված է

Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Այգու 2016 թ.-ի տարեշրջանի պաշտոնական բացմանը: Արդեն ավանդական դարձած օրը Այգի էին այցելել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Քաղաքապետի տեղակալը, որդիների և մյուս հյուրերի հետ մասնակցեց համերգային ծրագրի բացմանը, ապա շրջեց Կենդանաբանական այգու տարածքով:  «Երևանի կենդանաբանական այգին բոլոր նախադրյալներն ունի դառնալու լավագույնը տարածաշրջանում, ու այդ ուղղությմաբ տարվող աշխատանքները շարունակվում են: Առջևում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող բարեկարգման ծրագրի 2-րդ փուլն է, որի արդյունքներն առաջիկայում կկարողանան գնահատել նաև այգու այցելուները»,- նշեց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Վաղ առավոտից մինչև երեկո այգու հանրային տարածքում անցկացվում էր տոնական ուրախ համերգ, որին մասնակցեցին Երևան քաղաքի բոլոր վար...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք