Նորությունների արխիվ
Եռակողմ համագործակցություն հանուն թափառող շների
Հունվարի 18-ից Երևանի կենդանաբանական այգու կլինիկայում աշխատանքային եռուզեռ է. Մեծ Բրիտանիայի Փրո Փոուզ (Pro Paws) և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության (WVS) կառույցների համագործակցությամբ իրականացվում է թափառող շների խնդրի լուծմանը միտված ծրագիր, որին միացել է նաև Երևանի կենդանաբանական այգին։ Իրականացվող ծրագրի նպատակը Երևան քաղաքի թափառող կենդանիների (այս դեպքում հիմնականում շների) բուժման, պատվաստման, ստերջացման և փողոց վերադարձի գործընթացն է։ Նախաձեռնող Փրո Փոուզ բարեգործական կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին նշում է, որ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության հետ համագործակցությունն այս գործում կարևոր և արդյունավետ է միաժամանակ մի քանի տեսանկյունից։ «Թափառող կենդանիների խնդրի լուծման գործում Հայաստանում պետական մարմինների հիմնական վարքագիծն այդ կենդանիներին ոչնչացնելն է։ Ամենից կարևոր բաղադրիչն այս ծրագրի, թերևս այն է, որ, կոնկրետ գործով ցույց տանք այն այլ...Ավելին ...
Միջազգային փորձագետներն արդեն Երևանի կենդանաբանական այգում են
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակում հունվարի 25-ից Երևանում են կենդանաբանական այգիների հայեցակարգեր մշակող և նախագծող արտասահմանցի 5 մասնագետներ: Կենդանաբանական այգիների գիտակ խմբի այցելությունը երկու հիմնական նպատակ ունի: Դրանցից առաջինը այգու 3 նոր ազատավանդակների նախագծող տեղական մասնագետներին մեթոդական խորհրդատվություն տալն ու ուղղորդելն է: Ժամանած մասնագետների խմբում են Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, նույն այգու լանդշաֆտային ձևավորող Թայս դե Զեուն, եվրոպական մի շարք կենդանաբնական այգիների նախկին տնօրեն, ճարտարապետ Դեյվիդ Հենքոքսը, «Արտիս»-ի համակարգող Յանոշ Շանտոն և կենդանաբանական այգիների նախագծող Բերնարդ Հարիսոնը: Այս փուլում քննարկվում են առյուծների առանձին, գայլերի և արջերի համատեղ նոր ազատավանդակների և սաֆարի տարածքի նախագծման առանձնահատկությունները: Երեք ն...Ավելին ...
Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է

Հաշվի առնելով Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների բարեկեցության մասին հանրության մտահոգությունը և նշված կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի մշտապես տեղափոխելու առաջարկները` կարևոր ենք համարում ստեղծված իրավիճակի պարզաբանում տալ: ա) Ներկայումս Երևանի կենդանաբանական այգում բացակայում են տվյալ կենդանատեսակներին մշտապես պահելու և ցուցադրրելու համար անհրաժեշտ տարածքներ, իսկ առկա ազատավանդակներում ցուցադրվող արջերի հետ վերջիններիս ապահով համակեցությունը հնարավոր չէ: բ) Ելնելով իր գործառութային նշանակությունից` Երևանի կենդանաբանական այգին չի կարող մշտապես ի պահ վերցնել և հանրությանը ցուցադրել ակներև վարքագծային և լուրջ ֆիզիոլոգիական խնդիրներ ունեցող վայրի կենդանիների` վտանգելով այգու այցելուների և այգում պահվող կենդանիների առողջությունն ու կյանքը` հաշվի առնելով վտանգավոր հիվանդությունների տարածման հավանականությունը: գ) Նման կենդանիների բարեկեցությունը, վարժանքն ու ...Ավելին ...
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.