Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

23.11.2015

Սինոփսիս-Կենդանաբանական այգի ծառաշատ համագործակցության մասին

Նոյեմբերի 22-ին Մյասնիկյան 20 հասցեում մեծ ծառատունկ էր. մեծ ինչպես մասնակիցների, այնպես էլ տնկված ծառաթփատեսակների քանակության տեսանկյունից: Սինոփսիս Արմենիան իր ամենամյա ծառատունկի համար այս անգամ ընտրել էր Երևանի կենդանաբանական այգին: «Երևանի կենդանաբանական այգին ինքնին էկոկրթական կենտրոն է, ուստի այգու բուսական հավաքածուների հարստացումը կարևոր նախապայման է` ստեղծելու մի միջավայր, որը այցելուներին բնության մասին ավելի համապարփակ գիտելիքներ կտա,- ասում է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:- Ողջունելի է, որ այս կարևոր նախաձեռնությանը միանում են ոչ միայն բնասեր անհատներ, այլև իրենց բնապահպանական պատասխանատվությունը ստանձնած տարբեր կազմակերպություններ՝ ներգրավելով նաև իրենց աշխատակիցներին»: Միջոցառմանը մասնակցում էին Սինոփսիս Արմենիայի աշխատակիցներ իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի Ուսումնական Դեպարտամենտի ուսանողներ: Միջոցառման 1...Ավելին ...


23.11.2015

Եվս մեկ ծառ, որ արդեն անուն ունի

Նոյեմբերի 22- ին Երևանի կեդանաբանական այգու վագրերի ազատավանդակի հարակից տարածքում ավելացավ ևս մեկ անվանական ծառ: Մայրին, որն անվանեցին 3 ամսական Սոֆի Գալստյանի անունով, տնկվել է«Երևանի կենդանաբանական այգու ընկերներ»նախաձեռնության շրջանակում: Անվանական ծառը փոքրիկ Սոֆիի քեռու՝ Միքայել Հովհաննիսյանի նվերն է: «Փոքրիկի անունով ծառ տնկելու միտքը կար դեռևս Սոֆիի ծնվելուց առաջ: Տարածքի ընտրությունը ևս պատահական չէ. Կենդանաբանական այգին դեռ մանկուց շատ եմ սիրում»,- պատմում է Միքայելը: Նվերի հեղինակը նշում է, որ ծառատեսակի ընտրությունը ևս հատուկ նպատակ ունի. մայրին այն ծառերից է, որն ամենաբնական՝ կանաչ գույնն ունի տարվա բոլոր եղանակներին: Ծառատունկի օրը մասնակիցները ծառի հարևանությամբ հողում թաղեցին նաև մի ապակե շիշ, որում հավաքել էին իրադարձության բոլոր հյուրերի մաղթանքերը Սոֆիին: Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ շիշը կբացենք միայն տարիներ անց՝ այն ժամանակ, երբ Սոֆին հնարավորություն կունենա անձ...Ավելին ...


15.11.2015

Երևանի կենդանաբանական այգում անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական տոն-մրցույթը

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ից 16:00-ը, Երևանի կենդանաբանական այգում անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական տոն-մրցույթը: Միջոցառումը կազմակերպվել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում: Միջոցառմանն աջակցել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այս տարի մրցույթին մասնակիցների աննախադեպ աճ եր գրանցվել: Աշնանային տոն-մրցույթին թիմերով մասնակցում էին Հայաստանի 34 տարբեր դպրոցներ ներկայացնող 10-ից 15 տարեկան շուրջ 300 աշակերտ: Պատանի խոհարարները դդմի, այլ մրգի ու բանջարեղենի ստեղծարար համադրությամբ՝ պատրաստեցին ախորժաբեր ուտեստներ երևանի կենդանաբանական այգու համար: Ի դեպ, մասնակիցներն այգի էին եկել տարբեր կենդանիներ խորհրդանշող հանդերձանքով. միջոցառումն ամփոփել է կենդանիների դիմակահանդես-շքերթը, որի մասնակիցներին ուղեկցում էր «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը: Մասնակ...Ավելին ...


01.11.2015

«Դդմի օր-դիմակահանդես» մրցույթ աշակերտների համար

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ին, Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական մրցույթ-միջոցառումը: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 10-15 տարեկան աշակերտները: Միջոցառման ընթացքում մասնակիցները պետք է դդմից և այլ բանջարեղենից հետաքրքիր ձևավորմամբ ուտեստ պատրաստեն կենդանիների համար:  Միջոցառումը կազմակերպվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում: Մրցույթն աշակերտներին հնարավորություն կտա դառնալու գունեղ ու հետաքրքիր տոն-միջոցառման մի մասը, համալրելու կենդանիների սննդակարգի, վարքի և կենսակերպի վերաբերյալ իրենց գիտելիքները: Շտապե´ք կազմել ձեր խումբն ու միացե´ք ուրախ տոնին: Մրցույթի անցկացման կանոնակարգն ու մասնակցության հայտը կարող եք ներբեռնել ստորև: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է:   Մասնակցու...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք