Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

30.10.2015

Առյուծը վնասել է խնամողի ձեռքը

Հոկտեմբերի 29-ին` ժամը 16:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի խնամող Վարդան Գրիգորյանի ձեռքը վնասել է այգու առյուծներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել աշխատակցի անուշադրության պատճառով, երբ վերջինս հատել է առյուծներին մոտենալու անթույլատրելի սահմանը` խախտելով գիշատիչների հետ աշխատանքի անվտանգության կանոնակարգը: Այգու անվտանգության աշխատակից Հենրի Մերխոշյանի արագ արձագանքման և ճիշտ գործողությունների շնորհիվ Վարդանին հաջողվել է ազատել և շտապ բուժօգնություն ցուցաբերել: Հավելենք, որ խնամողի աշխատանքային երկարամյա փորձը կամ գիտելիքները չեն կարող բացառել նմանատիպ դեպքերը, եթե նա կորցնում է զգոնությունը, ապավինում կենդանու հետ իր «հատուկ կապվածությանը», չի հետևում անվտանգության սահմանված կանոնակարգին: Վարդան Գրիգորյանին, ով աշխատում է Երևանի կենդանաբանական այգում արդեն 4.5 տարի, վնասել է Զևս անունով առյուծը, որը ծնվել է Երևանի կենդանաբանական այգում 2008 թվականին: Այս...Ավելին ...


26.10.2015

Մարի անունով ընկուզենին

Հոկտեմբերի 24-ին Երևանի կենդանաբանական այգում ավելացավ ևս մեկ ծառ. փոքրիկ ընկուզենին ոչ թե սովորական, այլ անվանական ծառ է: Վագրերի ազատավանդակի հարակից տարածքում տնկված ընկուզենին «Երևանի կենդանաբանական այգու ընկերները» նախաձեռնության շրջանակում նվիրաբերված ծառ է և կրում է 1 տարեկան Մարի Հարությունյանի անունը: «Մենք ուզում էինք, որ այգու զարգացման գործում մեր ունեցած փոքրիկ ներդրումը լինի ոչ միայն խորհրդանշական, այլև օգտակար: Հուսանք մեր ընկուզենին հետագայում զովություն կպարգևի այցելուներին»,- ասում է Մարիի մայրիկը՝ Եվա Պետրասյանը, ով պատրաստվում է առաջիկայում այգու տարածքում ևս մեկ ծառ տնկել, այս անգամ արդեն քույրիկի նորածին բալիկի անունով: Ավելին ...


23.10.2015

Գերեմաներեն+կենդանիների խնամք=սկյուռակապիկի խնամակալություն

Հոկտեմբերի 22-ին «Հոգատար ձեռքեր» անունը կրող ծրագրի շրջանակում Երևանի պետական հումանիտար քոլեջի 2015-2016 ուս. տարվա 931/1 խմբի ուսանողներնըխնամակալեցին այգու Սևագլուխ սկյուռակապիկներից մեկին: Խնամակալությունը խմբի գերմաներենի դասախոս Ջուլիետա Միսկարյանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգում իրականացվող մի կրթաճանաչողական ծրագրիմի մասն էր: Որպեսզի կենդանիների և նրանց խնամքի մասին գիտելիքը լինի ոչ միայն տեսական, այլ գործնական, խնամակալությունից օրեր առաջ 20 հոգանոցուսանողական խումբը այգում շուրջ երկու ժամ անցկացրել էր ոչ թե որպես այցելու, այլ որպես կենդանի խնամող: Նրանք, բաժանվելով փոքրիկ խմբերի, միացել էինխնամողների առօրյա աշխատանքին: Հենց այդ այցելության ժամանակ էլ ուսնողները որոշել էին, թե ինչ կենդանատեսակ պետք է խնամակալության վերցնեն: Խնամակալության պաշտոնական արարողության ժամանակ՝ վկայականը ստանալուց հետո, կապիկների խնամողի ուղեկցությամբ ուսանողներից մեկը սկյուռակապիկներիկղզի տա...Ավելին ...


23.10.2015

Համագործակցության ցանցը, գերմանախոս զբոսավարներն ու Հումանիտար քոլեջը

Երևանի կենդանաբանական այգու անցած հինգշաբթին արտառոց աշխույժ էր, և լավ եղանակը պատճառներից մեկն էր միայն: Ի տարբերություն նախորդ օրերի՝ հոկտեմբերի 22-ին շուրջ երկու ժամով այգու մեկ տասնյակից ավելի ցուցանակները կենդանություն էին առել ու խոսում էին ոչ միայն հայերեն, այլև գերմաներեն: Կրթաճանաչողական անակնկալի հեղինակները Երևանի պետական հումանիտար քոլեջի 2015-2016 ուս. տարվա 931/1 խմբի ուսանողներն էին: Իսկ ամեն ինչ սկսվել էր դեռ երկու շաբաթ առաջ, երբ ուսանողները շուրջ երկու ժամով դարձել էին այգու կենդանի խնամողների օգնականները: «Հոգատար ձեռքեր» անունը կրող ծրագրի մտահղացման հեղինակը ուսանողական խմբի գերմաներենի դասախոս Ջուլիետա Միսկարյանն է: «Միավորվենք հանուն կայուն զարգացման» խորագրով եվրոպական նախագծի շրջանակում անցկացվող այս նախաձեռնության նպատակը ուսանողներին բնապահպանական շարժման մեջ ներգարվելն էր: Միսկարյանի ղեկավարած խումբը որպես աշխատանքի թեմա ընտրել էր կենդանիներին և նրանց խնամքը,...Ավելին ...


21.10.2015

Երևանի կենդանաբանական այգու բարձր ցուցանիշները EAZA-ի ամենամյա համաժողովին, Վրոցլավ, Լեհաստան

Սեպտեմբերի 15-ից 20-ը Երևանի կենդանաբանական այգին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մասնակցեց Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ամենամյա համաժողովին: Այս համաժողովը յուրաքանչյուր տարի համախմբում է շուրջ 360 եվրոպական այգիներ և կենդանաբանական հաստատություններ` առաջատար փորձի ու գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ձեռքբերված արդյունքները ներկայացնելու նպատակով: Համաժողովին Երևանի կենդանաբանական այգին ներկայացրեց վերջին տարիների առաջընթացը, կատարված աշխատանքների հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը 2016-2017թթ. համար, և արժանացավ ոլորտի մասնագետների խորին հավանությանն ու բարձր գնահատականին: «Որպես Երևանի կենդանաբանական այգու մենթոր` ես հպարտ եմ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և իր թիմի հոյակապ արդյունքներով, ինչը, կարծում եմ, հնարավոր չէր լինի առանց երևանաբնակների դրական վերաբերմունքի և Երևանի Քաղաքապետարանի աջակցության: Այս մեծ աջակցության և անսպառ աշխատասիրության շնորհիվ է, որ Երևա...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք