Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

19.09.2015

Կովկասյան լուսանի ձագուկներից մեկին որդեգրեցին

Երևանի կենդանաբանական այգու Կովկասյան լուսանների ընտանիքի ձագուկներից մեկին խնամակալել է մի ամբողջ ընտանիք: Ժամանակավորապես Հայաստան բնակության տեղափոխված Լիխտենբերգերների ընտանիքը 4 ամսական արու ձագուկին անվանել է Կարլո: Սեպտեմբերի 11-ին խնամակալների ընտանիքի անդամներն առաջին անգամ տեսան իրենց ընտրած կենդանուն: Մատիաս, Նադիա, Յունիս, Նատալի և Էլենա Լիխտենբերգերները Կարլոյի հետ ծանոթանալուց հետո տնօրենի ուղեկցությամբ շրջեցին այգում, իսկ փոքրիները նաև մոտիկից ծանոթացան այգու ձիարշավարանի բնակիչների հետ: Ի դեպ, Կովկասյան լուսանների մյուս ձագուկը դեռ խնամակալ չունի:Ավելին ...


11.09.2015

Գերարագ Wi-Fi գոտի Կենդանաբանական այգում

Սեպտեմբերի 11-ին Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես ազդարարվեց այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնման և օպտիկամանրաթելային  ցանցի գործարկման մասին:  Միջոցառմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:  «Այսօր Երևանի կենդանաբանական այգու համար տոն է, քանի որ Երևանի քաղաքապետարան, Վիվասել-ՄՏՍ և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ եռակողմ համագործակցություն արդյուքնում այգին հանրությանը բոլորովին նոր ձևաչափով ներկայանալու հնարավորություն ունի: Պետք է նշել, որ տեխնիկական այս նորարարությունները կրթական և տեղեկատվական կարևոր նշանակություն ունեն»,- իր խոսքում նշել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:  Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կող...Ավելին ...


09.09.2015

Կենդանաբուժական կլինիկան բացում է իր դռները

Երևանի կենդանաբանական այգում գործարկվել է կենդանաբուժական կլինիկա: Նորաստեղծ բուժհաստատությունը հագեցած է վայրի և ընտանի կենդանիների համար նախատեսված ժամանակակից տեխնիկայով: Կլինիկան ունի նաև ռենտգենի և հեռահար թմրեցման հնարավորություն: Բուժհաստատության աշխատանքային թիմում ներգրավված են այգու կենդանաբույժները, որոնք գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում են Երևանի կենդանաբանական այգու եվրոպական և տարածաշրջանային գործընկերների հետ: «Իրականում կլինիկայի բացումը պարզապես ավելի արդյունավետ ու համակարգված է դարձնում այն աշխատանքը, որը այգու կենդանաբուժներն անում են ամեն օր,- պարզաբանում է այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։ - Մեր գործը հաճախ չի առնչվում միայն այգու կենդանիներին. երկրի գրեթե բոլոր անկյուններից հենց այգու հեռախոսահամարն են հավաքում, եթե վիրավոր կամ վնասված վայրի կենդանի են գտնում, նույնն է նաև փողոցային կենդանիների դեպքում: Ուրախ ենք, որ հիմա հեռա...Ավելին ...


09.09.2015

Սիրելի այցելուներ, մենք տեղափոխվում ենք աշնանային ժամագոտի:)

Սիրելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 9-ից Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվել են: Այսուհետ տոմսերը կվաճառվեն մինչև 20:00-ն, իսկ այգու տարածքում շրջելու հնարավորություն կունենաք մինչև 21:00-ն:Ավելին ...


07.09.2015

Երևանում անցկացվեց «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը:

Սեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում ամռան համերն ու գույները միախառնվել էին. արդեն 5-րդ անգամ Երևանում անցկացվեց «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը: Ուրախ երաժշտություն, հեքիաթի հերոսներ, խաղեր ու մրցույթներ: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում Կենդանաբանական այգու այցելուները հատուկ տաղավարներում վաճառվող պաղպաղակն արժեր ընդամենը 50 դրամ: Խորհրդանշական վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը: Տոնական պաղպաղակը տրամադրել էր «Աշտարակ Կաթ» ընկերությունը: Ամռան հրաժեշտի զովացուցիչ տոնը բոլորին հասանելի դարձնելու նպատակով նախաձեռնությանը միացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության աջակցության շնորհիվ սեպտեմբերի 5-ին մինչև 16 տարեկան այցելուների մուտքն այգի անվճար էր: Պաղպաղակի օրը նշում էին նաև այգու կենդանիները. Անդրկովկասյան գորշ արջերն, օրինակ, սովորական սննդակարգից բացի՝ մրգերով պատրաստված սառցե խորանարդիկներ են վայ...Ավելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-7 Հաջորդ Վերջին

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք