Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

04.03.2015

Նրբագի սուրիկատը, կատվային լեմուրն ու նեղոսյան կոկորդիլոսը խնամակալներ ունեն

Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամակալների թիվը համալրեցին միանգամից 3 նոր խնամակալ: Տանիելյան եղբայրները խնամակալության վկայականների հանձնման արարողությունից հետո ծանոթացան իրենց ընտրած կենդանիներին խնամող մասնագետների հետ, նրանց ուղեկցությամբ մասնակցեցին կենդանիների կերակրմանը: Վարուժան Հ. Տանիելյանը մի ամբողջ տարով դարձել է Երևանի կենդանաբանական այգու Նրբագի սուրիկատներից (Suricata suricatta) մեկի խնամակալը: Տասնամյա Վարուժանը սուրիկատին անվանել է Տիրանոզավր: Դանիել Հ. Տանիելյանը խնամակալության համար ընտրել է այգու Կատվային լեմուրներից (Lemur catta) մեկին: Լեմուրին այսուհետ դիմելու են Երվանդ անունով: Իսկ Վարուժան Օ. Տանիելյանը դարձել է այգու 2 Նեղոսյան կոկորդիլոսներից (Crocodylus niloticus) փոքրիկ խնամակալը: Խնամակալության պայմաններին ծանոթանալ կարող եք այստեղ։Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք