Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

26.02.2015

Երկրորդ անգամ տեղի ունեցավ «Երազանքի գիշեր» -ը Երևանի կենդանաբանական այգում:

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգում հունիսի 26-ին տեղի  ունեցավ «Երազանքի գիշեր» ամենամյա երկրորդ  միջոցառումը։ Հատուկ կարիքներ ունեցող տասնյակ երեխաներին և նրանց ընտանիքներին Երևանի կենդանաբանական այգում դիմավորել էին որպես հատուկ հյուրերի։  Երեկոն հատուկ հյուրերի  համար հագեցած էր տարբեր խաղերով, նվերներով, այլ անակնկալներով, ինչպես նաև հյուրասիրությամբ: Տարածքում կազմակերպվել էր շրջայց, որի ընթացքում փոքրիկ հյուրերը անմիջականորեն շփվեցին կենդանիների, զրուցեցին նրանց խնամողների հետ և խաղալու հնարավորություն ունեցան այգու նորակառույց ներառական խաղահրապարակում։ Երեկոյի շրջանակում հատուկ կարիքներ ունեցող բոլոր փոքրիկներին և ներկաներին առանձնահատուկ նվեր էր նախապատրաստել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամի  գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Վերջինիս հովանավորությամբ ...Ավելին ...


16.02.2015

Պտավոր բորենին ու ճոճանակը

Ի՞նչ կկատարվի, եթե պտավոր բորենու առօրյայում ինչ-որ բան փոխվի: Օրինակ, հանկարծ նկատի իր ազատավանդակում կախված մի ճոճանակ: Հազիվ թե աչքին երևան նույնիսկ իր սիրելի խորտիկները՝ ճոճանակից ոչ շատ հեռու կախված: Այս իրերն ու ձևավորումը անհրաժեշտ զբաղվածություն են ապահովում ԲՊՄՄ Կարմիր գրքում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով ընդգրկված Պտավոր բորենու համար:    Ավելին ...


14.02.2015

Արագաշարժ կրիան պայքարում է հանուն սննդի

Միայն թվում է, թե այս տեսանյութի հերոսները ձկներն են: Գլխավոր դերակատարը կարմրականջ  կրիան է: Անվանումը ստացել է աչքի տակ գտնվող մեծ, կարմիր հետքի պատճառով: Այս ակվարիումում նրան ընկերակից են ալիգատոր գայլաձուկը, վագրանախշ լոքոն, պիրանիան, սև դանակաձուկը, օձաձուկը, շնաձուկ լոքոն: Բոլորը նույն տարածքում են մեկ նպատակով՝ նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի իրենց զգան ինչպես  բնական միջավայրում: Նրանցից շատերը ագրեսիվ ձկներ են, հիմնականում ակտիվ՝ գիշերային ժամերին: Սակայն նրանց ագրեսիան չի կարող զսպել կրիային (ի դեպ, այս դեպքում, ամենևին էլ ոչ դանդաղաշարժ) շատ արագ փախցնելու իր բաժին ուտելիքը: Ավելին ...


03.02.2015

Հարգելի այցելուներ,  Տեղեկացնում ենք Ձեզ, որ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի փետրվարի 4-ից մինչև փետրվարի 6-ը՝ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով: Փետրվարի 7-ից Կենդանաբանական այգին կաշխատի սահմանված ժամերին՝ 10:00-ից 17:00: Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք