Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

22.01.2015

Երևանի կենդանաբանական այգին՝ ներառական կրթության տարածք

Հայաստանում ներառական կրթություն իրականացնող շատ կրթական հաստատությունների համար Երևանի կենդանաբանական այգին դարձել է ուսումնական ծրագրի մի մաս՝ նպաստելով հատուկ կարիքներով երեխաների բնապահպանական գիտելիքների ընդլայնմանն ու վարքային, հուզական խնդիրների լուծմանը՝ կենդանիների հետ անմիջական շփման միջոցով: Հունվարի 21-ին Երևանի կենդանաբանական այգի այցելեցին №135 հիմնական դպրոցի սաները: Նրանց ուղեկցող ուսուցիչն ու հոգեբանը մեկնաբանեցին, որ այցի նպատակը ոչ միայն երեխաներին պատմելն է, թե ինչպես են ձմեռում կենդանիները, այլ կենդանիների օգնությամբ վարքային և հոգեբանական խնդիրների լուծում գտնելը: Հյուրերն առաջինն այցելեցին ակվատեռարիում: Սկզբում քննարկեցին սողունների սննդակարգն ու վարքային առանձնահատկությունները: Այնուհետ հնչած հոգեբանի հարցին, թե արդյոք օձերը վտանգավո՞ր են, ներկաների մեծ մասը պատասխանեց՝ «այո»: Բայց երեխաներից մի քանիսը կարծիք հայտնեցին, որ օձերն, ամենայն հավանականությամբ վնաս...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք