Նորությունների արխիվ
Էկո զարդարանքներ կենդանաբանական այգու համար

Դեկտեմբերի 20-ին ավելի քան 500 երեխաներ ամբողջ Հայաստանից մասնակցեցին Երևանի կենդանաբանական այգու ձմեռային փառատոնին՝ «Ապրող ծառ» մրցույթին: Միջոցառմանը մասնակցում էին թիմերով և անհատապես: Անվանակարգերը երեքն էին՝ «Էկո-տոնածառ», «Էկո-ձնեմարդ», «Սուրբ Ծննդյան մսուր»: Մրցանակները շնորհվեցին ամենաստեղծարար և բնապահպանական մոտեցումով պատրաստված զարդարանքների հեղինակներին: Աշխատելիս երեխաները վերօգտագործում էին պոլիէթիլենային դատարկ շշեր, հին ձայնասկավառակներ, թերթեր, ընդեղենի կեղև և այլ նյութեր. այս ամենը նրանց ձեռքերով նոր շունչ ստացավ՝ վերածվելով բնապահպանական ինքնատիպ զարդարանքների: Որպես մրցանակ հաղթողներիը ստացան բնության մասին գրքեր, կինոթատրոնի հրավիրատոմսեր, «Զու» ամսագրեր: «Կանաչ» և առողջ կենսակերպ խրախուսելու նպատակով Երևանի կենդանաբանական այգին յուրաքանչյուր ամիս պատանի այցելուների համար անցկացնում է հեծանվի խաղարկություն, որի հաղթողն այս անգամ դարձավ 13-ամյա Նարին...Ավելին ...
Երևանի կենդանաբանական այգի. տեսլականներն իրականություն են դառնում

Երևանի կենդանաբանական այգի այցելելով՝ կարելի է տեսնել, որ տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ են ընթանում: Առաջին շինհրապարակը կարելի է տեսնել վարչական շենքին կից: Արդեն գրեթե պատրաստ կառույցը կենդանաբանական այգուն ծայրահեղ անհրաժեշտ նոր կենդանաբուժական կլինիկա կդառնա: Բացումը, հավանաբար, կլինի 2015թ. ամռանը: Հաջորդ հատվածը, որտեղ շինարարությունն ընթացքի մեջ է, հրաշալի օրինակ է նրա, թե ինչպես է այգու գլխավոր հատակագիծը հին ու արժեք ներկայացնող ճարտարապետական նմուշներին նոր գործառույթ հաղորդում: Բարձրադիր թռչնարան-աշտարակը շուտով կդառնա Երևանի կենդանաբանական այգու նոր մուտքը, որը կներառի տոմսարկղեր և տեղեկատվական կենտրոն: Սակայն նորամուծություններից ամենասպասվածը նոր խաղահրապարակն է: Սա կլինի Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը, որը ժպիտներ և ուրախություն կպարգևի բոլոր երեխաներին՝ անկախ իրենց կարողություններից: Հայաստանում գրանցված հաշմանդամություն ունեցող ավելի քան 8...Ավելին ...
«Ապրող ծառ» նախագծի առաջին աջակիցն է բնապահպանության փոխնախարարը

Նոյեմբերի 29-ին ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն իր որդու հետ այցելեցին Երևանի կենդանաբանական այգի՝ վարձակալելու «Ապրող ծառ»: Որպես Հայաստանում անտառահատումների դեմ պայքարի մաս, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Երևանի կենդանաբանական այգին առաջարկում են վարձակալել կամ գնել ապրո՛ղ տոնածառ, որի արմատները հողում են: Տոներից հետո պարոն Հակոբյանը կվերադարձնի ծառը Կենդանաբանական այգի, որտեղ այն կապրի դեռ շատ տարիներ: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են գնել Ապրող ծառը, կարող են տոներից հետո տնկել այն բակում, կամ նվիրել մոտակա դպրոցին: Մենք խրախուսում ենք բոլորին հետևել բնապահպանության փոխնախարարի օրինակին՝ այդպիսով սատարելով Հայաստանի անտառների պահպանությանը: Ամանորը դիմավորեք կենդանի՛ խորհրդանիշով: Ուշադրություն. մշտադալարները ձմռանը քուն են մտնում: Սակայն արդեն տան ջերմաստիճանում նրանք արթնանում են, և պետք է խուսափել տոներից հետո անմիջապես ծառը...Ավելին ...
Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը կկառուցվի կենդանաբնական այգում

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի մասնակցությամբ իրականացավ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ճոճանակի բացումը: Հայ-բրիտանական գործարար պալատի և Երևանի Ռոտարի ակումբի կողմից նվիրաբերված ճոճանակը Երևանի կենդանաբանական այգում տեղադրվեց Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը: «Երևանի կենդանաբանական այգին պետք է հասանելի լինի տարբեր կարողությունների երեխաների համար և սա մեկն է դրան ուղղված նախաձեռնություններից: Շնորհակալ եմ Հայաստանում բրիտանական համայնքին՝ աջակցության համար», նշեց փոխքաղաքապետ պարոն Սուքիասյանը: Ճոճանակի տեղադրումը նշանավորեց սկիզբը «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» քարոզարշավի, որի նպատակն է կառուցել Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը: Քարոզ...Ավելին ...
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.
This is an example of a comment made on a post. You can either edit the comment, delete the comment or reply to the comment. Use this as a place to respond to the post or to share what you are thinking.